Հասարակական

Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցում խմելու ջրատար է կառուցվել

1 րոպեի ընթերցում

Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցում խմելու  ջրատար է կառուցվել

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցում «Վեոլիա Ջուր» ընկերության Գավառի տեղամասի միջոցներով կառուցվել է խմելու նոր ջրատար, 380 մետր երկարությամբ, որից արդեն օգտվում են 200 բաժանորդ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի բաժնից, ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի ապրիլից և ավարտվել հունիսի սկզբին։ Շինարարական աշխատանքների իրականացման նպատակով հատկացվել է 20 միլիոն դրամ։ «Շինարարական աշխատանքների արդյունքում Բոշնաղյան փողոցի խմելու հին ջրատարը, որը կառուցված էր նախորդ դարի 70-ական թվականների ընթացքում, երկաթյա խողովակաշարով ու մեծ մասամբ քայքայվել, փոխարինվել է պոլիէթիլենային խողովակներով, ինչի շնորհիվ արդեն շահագործվող ցանցում այս պահին ունենք 4 լիտր վայրկյան ջրի տնտեսում։ Բացի այդ, խմելու ջուրն արդեն բաժանորդներին մատակարարվում է մաքուր վիճակում»,-ներկայացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում