Հասարակական

Ձորագյուղի Հ. Ղազարյանի անվան հիմնական դպրոցի սանը՝ «Կենդանի դասականներ» միջազգային մրցույթի դիպլոմակիր

2 րոպեի ընթերցում

Ձորագյուղի Հ. Ղազարյանի անվան հիմնական դպրոցի սանը՝ «Կենդանի դասականներ» միջազգային մրցույթի դիպլոմակիր

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղի Հայրիկ Ղազարյանի անվան հիմնական դպրոցի աշակերտ Խրիստ Էլազյանը դիպլոմի է արժանացել «Կենդանի դասականներ» միջազգային մրցույթում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, ամեն տարի Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից Հայաստանի տարածքում կազմակերպվում և անցկացվում է «Կենդանի դասականներ» միջազգային մրցույթը: Այս տարի փառատոնին մասնակցել են շուրջ 2,5 միլիոն երեխաներ՝ աշխարհի 60 երկրներից:

2024 թվականին փառատոնը մեկնարկել է փետրվար ամսից, որին ակտիվորեն մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզի դպրոցահասակ շնորհալի աշակերտները:

«Կենդանի դասականներ» միջազգային փառատոնին մասնակցել և «Տեքստի լավագույն ընտրություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ձորագյուղի Հ. Ղազարյանի անվան հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Խրիստ Էլազյանը /դասատու՝ Քրիստինե Մուրադյան/։

Փառատոնի կազմկոմիտեի որոշմամբ մայիսի 4-25-ը Խրիստը հրավիրվել է՝ ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը միջազգային եզրափակիչ փուլում, որը տեղի է ունեցել «APTEK» միջազգային մանկական կենտրոնում։

Փառատոնի եզրափակիչ փուլում Խրիստ Էլազյանին շնորհվել է դիպլոմ և մեդալ։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում