Հասարակական

Վարդենիս քաղաքում կառուցվում է նոր խմելու ջրատար և կոյուղագիծ

2 րոպեի ընթերցում

Վարդենիս քաղաքում կառուցվում է նոր խմելու ջրատար և կոյուղագիծ

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում «Վեոլիա Ջուր» ընկերության միջոցներով արդեն մեկ շաբաթ է, ինչ սկսվել և ընթանում են նոր կոյուղու և խմելու ջրատար ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Վեոլիա Ջուր» ընկերության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Վարդենիս քաղաքի Երիտասարդության փողոցի թիվ 14 և 16 բազմաբնակարան շենքերի կոյուղագծերը հիմնանորոգվում են 220 գծամետր երկարությամբ․ կառուցվում է պոլիէթիլենային երկշերտ խողովակաշար։ Աշխատանքներն իրականացվում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Վարդենիսի տեղամասի միջոցներով, 25 միլիոն դրամի ներդրմամբ։

Իսկ Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան և Իսակով փողոցներում «Վեոլիա Ջուր» ընկերության միջոցների հաշվին ընթանում են խմելու ջրատար ցանցի կառուցման աշխատանքները։ Ծրագրի իրականացման արժեքը կազմում է 165 միլիոն դրամ։ նախատեսվում է վերոնշյալ երկու փողոցներում 1960-ական թվականներին կառուցված ազբեստե և փայտե խողովակներն ամբողջությամբ փոխարինել պոլիէթիլենային խողովակներով։ Նոր ջրատար ցանցը կկառուցվի 4560 գծամետր երկարությամբ, 450 բաժանորդի համար։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2024 թվականի ընթացքում։ Ծրագրի իրականացման արդյունքում Վարդենիս քաղաքի վերոնշյալ հիմնովին կբարելավվի խմելու ջրի մատակարարումը և ջրահեռացումը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում