Հունիսի 11-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

11 հունիս, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

ՀՀ ԱԺ-ում

տեղի կունենա Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:

V

ՀՀ նախարարություններ

10:30-ին

ՀՀ ԱԳՆ-ում

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի շրջանակներում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի հանդիպումը, որին կհաջորդի երկխոսության՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով անցկացումը: Տեխնիկական մանրամասներ. նիստի մեկնարկին (ժ.10:30) Արարատ Միրզոյանը և Ջեյմս Օ՛Բրայենը հանդես կգան բացման խոսքով, որը կլուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ: Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն:

V

Պետական կառույցներ

09:30-ին

Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում (Առնո Բաբաջանյան 133/3)

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կայցելիԳալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց՝ հետևելու «Քիմիա» առարկայի միասնական քննության ընթացքին: ՀՀ ԿԳՄՍՆ

V

09:45-ից

Քննությունը լուսաբանելու ցանկություն ունեցողներին խնդրում եմ քննական կենտրոններ ներկայանալ 09.45-ից ոչ ուշ, որ հասցնեն աշխատել մինչև թեստերով փաթեթները բացելն ու թեստերը բաժանելը: Կոլեգաներ ջան, հասանելի կլինեմ հեռախոսով և այստեղ: Զանգեք, գրեք, եթե հարցեր կլինեն: Խաչանուշ Գրիգորյան:

Հունիսի 11-ին մեկնարկում է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը: Քննական առաջին օրը հանրապետությունում 1176 դիմորդ քիմիա է հանձնելու, 259-ը՝ ռուսերեն /2023-ին այդ թվերը եղել են 1210 և 313 համապատասխանաբար/: Մարզերում քիմիա է հանձնելու 677, Երևանում՝ 499 հոգի: Ռուսաց լեզու հանձնողները մարզերում 199-ն են, Երևանում՝ 60-ը: Գործելու է 15 քննական կենտրոն, որից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում: Երևանի քննական կենտրոններն են՝ թիվ 11 հիմնական/ՀԱԹ/, թիվ 189 ավագ/Դավիթաշեն/, թիվ 14 հիմնական/Կենտրոն/ և թիվ 190 ավագ/ՀԱԹ/ դպրոցներ: Դավիթաշենում գտնվող թիվ 189 ավագ դպրոցի քննական կենտրոնում 60 հոգի ռուսերեն է հանձնելու, 100-ը՝քիմիա: ՄՆացած քննական կենտրոններում միայն քիմիա են հանձնելու՝ թիվ 11-ում՝ 140 հոգի, թիվ 14-ում՝ 120 և թիվ 190-ում՝ 139 հոգի: Hunanyan Meri

11:00-ին

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում

տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի մամուլի ասուլիսը։ Կներկայացվի «ՖԵՍՏԻՎԱՌ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի այս տարվա ծրագիրը: Բանախոսները կներկայացնեն նաև մարզերում զբոսաշրջությունը խթանող այս փառատոնի կարևորությունը, համերգներն այս տարի հյուրընկալող համայնքները, արտիստներին և այլ մանրամասներ։

V

13:50-ին

ՀՀ կենտրոնական բանկում

կկայանա ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ: Ասուլիսը, ինչպես նաև ուղիղ եթերով ասուլիսի հեռարձակումը կսկսվի ժամը 14:00-ին: Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ:

V

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ