Հասարակական

Աղետի գոտում վնասների, կորուստների, կարիքների գնահատման նպատակով ՄԱԿ-ի կողմից նախաձեռնվել է բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման գործընթաց

2 րոպեի ընթերցում

Աղետի գոտում վնասների, կորուստների, կարիքների գնահատման նպատակով ՄԱԿ-ի կողմից նախաձեռնվել է բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման գործընթաց

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արձագանքելով Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ից տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման և միջազգային աջակցության տրամադրման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային հայցին` ՄԱԿ-ի կողմից նախաձեռնվել են բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման (MIRA) և հետաղետային կարիքների գնահատման (PDNA) գործընթացները։

20240604_132227.jpg (640 KB)

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, հետաղետային կարիքների արագ գնահատման և տվյալների հավաքագրման նպատակով տեղում աշխատանքներ է իրականացրել փաստահավաք խումբը՝ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի մասնագետների մասնակցությամբ։

ՆԳՆ թիմի հետ խումբը հարցումներ է անցկացրել տուժած բնակավայրերում՝ աշխատելով տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության հետ, որպեսզի հնարավորինս արագ ամփոփի առաջնային կարիքների գնահատման առաջին փուլը՝ հետաղետային կարիքների խորքային գնահատման և հետաղետային վերականգնման գործընթացի նախապատրաստման նպատակով։

IMG_2091.jpg (395 KB)

Բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման գործընթացի շրջանակում տեղի է ունեցել նախնական և երկրորդային տվյալների վերլուծություն՝ կատարելով գնահատում համայնքներում, հստակեցնելով տուժած բնակչության և ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվությունը. արդյունքում՝ սահմանվել են ռազմավարական հումանիտար առաջնահերթությունները։

Աղետի գոտու խոշորացված համայնքներում կատարվել է պատճառված վնասի մակարդակների սահմանում, հստակեցվել են պարենային անվտանգության, առողջապահության, ջրային ռեսուրսների, սանիտարական և հիգիենիկ պայմանների, կրթության, պաշտպանության ոլորտներում կարիքները, գնահատվել են հնարավոր և անմիջական ռիսկերը։

IMG_20240604_140557.jpg (687 KB)

Ծրագրի շրջանակում նախատեսվում է հասցեագրել նաև սոցիալ-հոգեբանական աջակցության հետ կապված կարիքները, ապահովել աղբի, ջրաբերուկների անհապաղ և համակարգված հեռացման և թափոնների կառավարման գործողությունների ծրագրի մշակում ու իրականացում, տուժած համայնքների վնասված կոյուղու համակարգի և խմելու ջրի մատակարարման անհապաղ վերականգնում և այլն։

IMG_20240605_111234.jpg (491 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում