Ռուբեն Վարդանյանի գործունեության մեջ չկա որևէ «ընդդեմ» ուղերձ, նրա ուղերձը «հանուն է». հրապարակվել է «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուբեն Վարդանյանի ընկերների կողմից պատրաստված, նրա հետ ճանապարհ անցած հայտնի անձանց միջոցով Ռուբեն Վարդանյան մարդուն, վիզիոներին բացահայտող, նրա գաղափարների ու ծրագրերի մասին պատմող՝ «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը բավականին մեծ ուշադրության է արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Այն հնարավոր է դիտել այս հղումով՝ հայերեն և անգլերեն ենթագրերով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ռուբեն Վարդնյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, բացի ընկերների, գործընկերների պատմություններից, ֆիլմում ներկայացվում են հատվածներ Ռուբեն Վարդանյանի տարբեր հարցազրույցներից, որտեղ հիմնականում նա խոսում է իր նախաձեռնությունների և ծրագրերի, դրանք սկսելու շարժառիթների ու նպատակների մասին: Ֆիլմում խոսվում է նաև Հայաստանում իրականացված մի շարք ծրագրերի, մասնավորապես, «ՏաԹևեր» ճոպանուղու և «Տաթևի վերածնունդ» ծրագրի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, կրթական ծրագրերի մասին: Ուշագրավ է կրթության դերի մասին հենց Ռուբեն Վարդանյանի խոսքը, որը մեջբերվում է ֆիլմում.

«Ինչ-որ փուլում ես հասկացա, որ մարդկության ապագան կախված է կրթությունից, որ դա կլինի աշխարհի հաջողության հիմնական տարրը: Եթե ես հավատում եմ, որ կրթությունն աշխարհի ապագան է, ապա նշանակում է, որ պետք է կրթության մեջ ներդնեմ իմ ժամանակը, ջանքերն ու փողը: Եվ այս առումով, սա միայն պարզապես բարեգործություն չէ։ Ես վստահ եմ, որ սա այն ապագան է, որը իր հետ կբերի փոփոխություններ, այդ թվում, ընդհանուր առմամբ, հաջողակ հասարակություն»:

«Կրթությունը Ռուբենի առաքելություններից մեկն է այս աշխարհում»,- ասում են ընկերները: Իսկ Ռուբեն Վարդանյանի ամենակարևոր առաքելությունը նրանք համարում են այն, որ Վարդանյանը միշտ ամեն ինչին նայում է՝ իրավիճակը բոլորի համար բարելավելու տեսանկյունից:

«Նա առաքելություն ունեցող մարդ է։ Նա մշտապեսմտահոգված է եղել ժողովրդի ճակատագրով։ Այսինքն,նամիշտ ամեն ինչին նայել է՝ իրավիճակը բոլորի համար լավացնելու, մարդկանց կյանքը բարելավելու տեսանկյունից։ Սա բացարձակապես մարդասիրական գործունեություն է։ Այսինքն, նրա գործունեության մեջ չկա որևէ «ընդդեմ» ուղերձ, նրաուղերձը «հանունէ»։Ստեղծել, կատարելագործել, գտնել փոխզիջումներ»,-պատմել է Վարդանյանի գործընկեր Միխայիլ Բրոյթմանը:

Կինոռեժիսոր Կարեն Գևորգյանի խոսքով՝ Վարդանյանն իրեն նվիրել է մարդկանց ու ծառայությանը։

«Նա այն մարդն է, որը դա անում էամբողջկյանքում։ Ռուբեն Վարդանյանը, ինչ-որ պահի, լինելով բացարձակապես կայացած մարդ, որոշեց, որ այն ամենը, ինչ ունի, ինչ ստեղծելէևայլն, երկրորդական է, որ հարստությունն անցողիկ է, քանի որ կյանքում կան բաներ, որոնքսահմանումեն քո գոյության իմաստը: Եվ նա հենցայդպես էլ վարվեց:Այդծառայությունըկարևոր է,այնկյանքում առաջնային է։ Ցավոք,սա շատ քչերն են հասկանում»,-նշել է նա:

Նախաբանում ֆիլմի հեղինակները նշում են.

«Այս ֆիլմը մենք Ռուբենից գաղտնի ենք ստեղծել։ Եթե նա իմանար այս գաղափարի մասին, հավանաբար մեզ խորհուրդ կտար, որ մեր ժամանակն ու ջանքերն այլ տեղում օգտագործենք, բայց այստեղ մենք չենք համաձայնի նրա հետ։ Ռուբենի մասին այս հրաշալի մարդկանց պատմության միջոցով, նրանց, որոնց հետ ճակատագիրը նրան միավորել էր, մենք փորձեցինք ցույց տալ, թե ինչի կարող է հասնել մարդը, եթե նրա ներսում, ինչպես հենց Ռուբենն է ասում, միջուկային ռեակտոր է։ Երբ այն ամենը, ինչ այդ մարդն ունի, ծառայեցնում է ուրիշների համար և հավատարիմ է մնում իրական մարդկային արժեքներին: Մարդկանց ծառայելու ցանկությունը, նրանց, ովքեր խիստ կարիքի մեջ են, դրդեց Ռուբենին տեղափոխվել Արցախ։ Նա հիանալիորեն գիտակցում էր իր կայացրած որոշման բոլոր ռիսկերը, բայց այլ կերպ վարվել չէր կարող։ Թե ինչ եղավվերջնարդյունքում, բոլորս գիտենք»:

Ֆիլմը եզրափակվում է 2024 թվականի մայիսին «Ավրորա» մրցանակաբաշխության կապակցությամբ Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտից փոխանցված ուղերձով. «Ես վստահ եմ, որ միասին կարող ենք շատ բան անել՝ աշխարհը բոլորի համար ավելի լավ և ավելի բարի վայր դարձնելու համար։ Ինչպես Մարգարիտ Բարանկիցեն է ասում․ «Սերը միշտ հաղթում է»։ Ուրեմն թո՛ղ հաղթեն սերն ու արժեքները։ Եվ թող մենք բոլորս տանք ավելին, քան երբեւէ կարող ենք հուսալ, որ կստանանք դրա դիմաց: Եվ թող յուրաքանչյուր ոք հասնի դեպի լավը տանող մեծ փոփոխությունների»։

Հայերեն Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ