Հասարակական

Սևան համայնքում վերականգնվում է վթարված կոյուղու կոլեկտորը

2 րոպեի ընթերցում

Սևան համայնքում վերականգնվում է վթարված կոյուղու կոլեկտորը

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ մեկնարկել և ընթանում են վթարված կոյուղու կոլեկտորի վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում են պետբյուջեի միջոցներով՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ։

1000005499.jpg (265 KB)

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի հրամանով Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վթարված կոյուղու կոլեկտորի բնականոն վիճակի վերականգնման նախնական աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված հիմնադրամի հանձնաժողովն արդեն իսկ ուսումնասիրել է տարիներ շարունակ չգործող ու վթարված կոյուղու հատվածները, կազմվել է կատարվող աշխատանքների ցանկ։

ՀՏԶՀ տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին մասնակից են դարձել նաև ներկայացուցիչներ Սևանի համայնքապետարանից ու «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից։

1000005496.jpg (285 KB)

«Դեռևս անցած դարի 80-ականներին կառուցված ու պատշաճ ձևով չշահագործված կոյուղու կոլեկտորի մաքրման ենթակա հատվածի երկարությունը կազմում է 2,5 կիլոմետր։ Ըստ աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքների՝ կոլեկտորի երկայնքով տեղադրված 17 դիտահորից 11-ի վրա սալածածկ ընդհանրապես չի եղել, մնացած 6 սալածածկերով դիտահորերն էլ կափարիչներ չեն ունեցել։ Կոյուղու կոլեկտորի տարբեր հատվածներում հայտնաբերվել են լուրջ խցանումներ՝ ապառաժ քարերի տեսքով, որոնք շինարարների հետևողական աշխատանքի արդյունքում դուրս են բերվել կոլեկտորից։ Որոշ դիտահորեր էլ հայտնաբերվել են հողի հաստ շերտի տակից»,-նշված է հաղորդագրության մեջ։

Այժմ կոլեկտորի ամբողջ երկայնքով հատուկ տեխնիկայի միջոցով ընթանում են լվացման աշխատանքներ։

1000005493.jpg (216 KB)

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում