Հայ և հնդիկ գործարարները քննարկել են համագործակցության հեռանկարները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում հունիսի 8-ին կայացել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Հնդկաստանի Առևտրաարդյունաբերական պալատի գործարարների պատվիրակությունների հանդիպումը, որը միտված էր տնտեսական կապերի ակտիվացմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։

Ներկայացնելով Հայաստանի գործարար միջավայրը և ներդրումային դաշտը՝ ՀԱԳՄ առաջին փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը մասնավորապես նշել է, որ Հնդկաստանի հետ համագործակցությունը կարելի է զարգացնել զբոսաշրջության, առողջապահության, տեքստիլի, սննդարդյունաբերության և շատ այլ ոլորտներում։ Որպես օրինակ նա մասնավորեցրել է ջրերի ֆիլտրացման հնդկական արդիական տեխնոլոգիաներն այն դեպքում, երբ Հայաստանում ջրերի մաքրման առումով խնդիրներ են առկա։

Հնդկական առևտրի պալատի (ICC) Թամիլ Նադու նահանգի մասնաճյուղի նախագահ, մի քանի մարզերում ՀՀ պատվավոր հյուպատոս և պատվիրակության ղեկավար Շիվկումար Էաշվարանը, ներկայացնելով իրենց կառույցը, նշել է, որ Հնդկաստանի առևտրի պալատը 100 տարեկան է և մեծ վարկանիշ ունի։ Նրա խոսքով՝ Հնդկաստանի կառավարությունը առևտրի 4 սյուն է ճանաչում, որոնց թվում առաջինը Պալատն է։ «Բնականաբար՝ ակտիվ փոխգործակցություն ապահովելու համար նախ հարկավոր է տեղեկատվական լիարժեք դաշտ ստեղծել, պարբերական հանդիպումներ, ցուցահանդեսներ և գործարար համաժողովներ կազմակերպել։ Փոխադարձ ճանաչողությունը բացում է բիզնեսի ճանապարհը։ Դա մեկնարկային քայլ է։ Մենք պատրաստ ենք համատեղ ծրագրեր իրականացնել»,- ասել է պատվիրակության ղեկավարը։

Մի քանի շնորհանդեսներով ներկայացվել են Հնդկաստանի նվաճումները արդյունաբերության, էներգետիկայի, առողջապահության, ինովացիոն տեխնոլոգիաների, տեքստիլի և այլ ոլորտներում։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջին փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը և Հնդկաստանի առևտրի պալատի Թամիլ Նադու նահանգի մասնաճյուղի նախագահ Շիվկումար Էաշվարան ստորագրել են համագործակցության հուշագիր։

Հանդիպումը եզրափակվել է հայ և հնդիկ գործարարների միջև անմիջական գործարար բանակցություններով։

Հայերեն فارسی ქართული Русский 中文

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում