Վարչապետ Փաշինյանն այցելել է Քարկոփ համայնք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Քարկոփ գյուղ, որտեղ նույնպես հեղեղումներից հետո վերականգնողական աշխատանքներ են իրականցվում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:
«Այստեղ մասնակի վերականգնված է նաև ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը»,-նշված է վարչապետի գրառման մեջ: