Հասարակական

Հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում

1 րոպեի ընթերցում

Հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 8-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

«Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում՝ զգալի»,-զգուշացնում են նախարարությունից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում