Հասարակական

Շիրակի մարզից մեկնած կամավորները միացել են Ախթալայի կայարանի տարածքում կատարվող մաքրման աշխատանքներին

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզից մեկնած կամավորները միացել են Ախթալայի կայարանի տարածքում կատարվող մաքրման աշխատանքներին

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղեղումներից տուժած բնակավայրերին ցուցաբերվող կամավորական-վերականգնողական աշխատանքների շրջանակում Շիրակի մարզից մեկնած աշխատանքային խմբի կամավորները միացել են Ախթալայի կայարանի տարածքում և մերձակա տներում կատարվող մաքրման աշխատանքներին: Շիրակի մարզից տարված տեխնիկայով կատարվել են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ։

447998753_766741738982017_1168290490120619250_n.jpg (592 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, մարզպետը պատրաստակամություն է հայտնել լիազորությունների շրջանակում աջակցել աղետից տուժած բնակավայրերին:

Ախթալայում ընթանում են ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքներ: Կամուրջը կառուցվում է մետաղական կոնստրուկցիաներով, նախատեսված է մարդատար մեքենաների համար: Կամուրջը կապահովի կապը 6 բնակավայրի հետ:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում