Հասարակական

Վարչապետ Փաշինյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված, որտեղ հեղեղումների հետևանքով ճանապարհը փլուզվել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը տեսանյութ է տարածել «Ֆեյսբուքի» իր էջում, որտեղ նա ծանոթանում է աղետի պատճառով վնասված ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքների ընթացքին։

«Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է, լիցքի միջոցով ճանապարհային երթևեկությունը վերականգնվել է»,-հայտնել է վարչապետը՝ գրառմանը կից հրապարակելով տեսանյութը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում