Հասարակական

Արարատի մարզի Այնթապ գյուղում այրվել է վագոն-տնակ

1 րոպեի ընթերցում

Արարատի մարզի Այնթապ գյուղում այրվել է վագոն-տնակ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 7-ին, ժամը 21:05-ին ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 17-րդ փողոցի 4-րդ նրբանցքում այրվում է բնակելի վագոն-տնակ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։35-ին, մարվել՝ 23։03-ին: Այրվել է վագոն-տնակը (27 քմ)՝ գույքով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում