Քաղաքականություն

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը կայցելի Հայաստան

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը կղեկավարի ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության Capstone հանդիպումը՝ վերանայելու երկկողմ հարաբերությունների խորացման գործում ձեռք բերված նշանակալի առաջընթացը և քննարկելու հետագա քայլերը։

«Օ’Բրայենը կհանդիպի նաև կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի առաջընթացին՝ ներառյալ Ալմա-Աթայի հռչակագրի օգտագործումը՝ որպես սահմանների սահմանազատման հիմք»,-նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը կհանդիպի նաև գործարար համայնքի անդամների հետ և կներգրավի քաղաքացիական հասարակությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում