Հասարակական

ՄԻՊ ներկայացուցիչները Կենտրոնական հոսպիտալում տեսակցել են բուժում ստացող զինծառայողներին

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ ներկայացուցիչները Կենտրոնական հոսպիտալում տեսակցել են բուժում ստացող զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդուիրավունքներիպաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հունիսի 7-ն այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել այնտեղ բուժում ստացող զինծառայողներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական օգնության և սպասարկման հարցերը, առանձնազրույցներ են տեղի ունեցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող զինծառայողների հետ: «Հարկ ենք համարում ընդգծել, որ որոշ զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ անհատական բողոքների շրջանակում դիմել էին Պաշտպանին:

Բուժանձնակազմի հետ քննարկվել են զինծառայողների բուժման ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցերը:

Զինծառայողներին պարզաբանվել են իրենց իրավունքների իրացման հնարավորությունները, այդ թվում՝ առողջական վիճակի հետազոտման, բժշկական փորձաքննության ընթացքին ծանոթանալու և դրանց արդյունքներով տրված եզրակացություններ ու այլ փաստաթղթերը ստանալու, ինչպես նաև բարձրացված այլ հարցերի հետ կապված»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ զինծառայողները ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան:

Նշվում է, որ զինծառայողների առողջական վիճակի և պատշաճ բուժօգնության հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, զինվորական հոսպիտալներ այցերը կրում են շարունակական բնույթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում