Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

08 հունիս, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

11:00-ից

Հայաստանի ամերիկյան համալսարանում /հիմնական մասնաշենք, մեծ դահլիճ/

կկայանան բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերի ավարտական հանդիսություններ: Բակալավրիատի ծրագրի ավարտական հանդիսությունը ժամը 11:00-ին, իսկ մագիստրատուրայի ծրագրի ավարտական հանդիսությունը՝ նույն օրըժամը 15:30-ին։ Հանդիսություններին ներկա կլինեն բարձրաստիճան հյուրեր դեսպաններ, հյուրեր սփյուռքից, ինչպես նաև աշխարհահռչակ բանախոսներ: Միջոցառումը կավարտվի ավանդական՝ գլխարկներն օդ նետելու արարողությամբ: Հրաժեշտի խոսքով հանդես կգան նաև 2024 թվականի շրջանավարտները։ Բակալավրիատի շրջանավարտներին կողջունի ONCORD, Inc.-ի գործադիր փոխնախագահԴաւիթ Եսայանը։

Մագիստրատուրայի շրջանավարտներին ուղղված ողջույնի խոսքով հանդես կգա նախկին դեսպան, դիվանագետ Էդուարդ Ջերեջյանը։Հարցազրույցների համար ներկայանալ հանդիսություններից 30 րոպե առաջ: Լեզուն՝անգլերեն՝ հայերեն համընթաց թարգմանությամբ։

Մշակույթ

13:00-ին

ՀԳՄ մեծ դահլիճում

տեղի կունենա բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Սարգսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական հանդիսություն։

14:00-ին

Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում (ք.Վանաձոր, Տ.Մեծի 52)

տեղի կունենա թանգարանի հիմնադրման 50-ամյակին նվիրված միջոցառումների շարք։ Ծրագրում՝ նոր մշտական ցուցադրության բացում (համադրող Վիգեն Գալստյան), Ս.Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն, կամերային նվագախմբի համերգ։ Թանգարանը հիմնվել է 1974 թվականին: Ողջույնի խոսք. Լոռու մարզպետ Արամ Ղազարյան կամ Լոռու մարզպետի աշխատակազմի մշակույթի, սպորտի եւ կրթության բաժնի պետ Գարեգին Քարհանյան, Վանաձորի քաղաքապետ Արկադի Փելեշյան, Համայնքների գլխավոր խորհրդական Արման Բերնեցյան, Թանգարանի տնօրենի ժ/պ Հայկուհի Ավագյան: Հեռ. +37498029777:

14:00-ին

ԳԱԹ մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը /Կապուտիկյան 1, 2-րդ մուտք, 4-րդ հարկ, բն.26/

հրավիրում է ՀՀ ժողովրդական նկարիչ Յուրի Պետրոսյանի մանրաքանդակների և դեկորատիվ արվեստի աշխատանքների ցուցահանդեսին։ Ցուցահանդեսը նվիրվում է Արա Շիրազի ծննդյան 83-ամյակին և նպատակ ունի վեր հանել երկու քանդակագործների մեծ բարեկամությունը, որ սկսվել է Թերլեմեզյան ուսումնարանից, շարունակվել ամբողջ կյանքի ընթացքում։ Հեռ.՝ 093-925-924, 10-52-09-30:

19:00-ին

Արամ Խաչատրյան համերգասրահում

«Նյու Ջեներեյշն փրոջեքթը» նախաձեռնել է հոբելյանական «Շառլ Ազնավուր 100» խորագրով համերգ: «Նյու Ջեներեյշն փրոջեքթը» Հայաստան է հրավիրել Ազնավուրի երգերի հայտնի և անհավանական նմանությամբ կատարող՝ երգիչ, դաշնակահար, կոմպոզիտոր Ղասսան Յամմինին, ով ելույթ կունենա Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր, նվագախմբի գեղ.ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան:

Հայերեն Русский