Հասարակական

Մի շարք կազմակերպությունների մուտքերը տեսահսկելու պահանջ կսահմանվի. Ոստիկանությունը 24/7 ռեժիմով հասանելիություն կունենա

4 րոպեի ընթերցում

Մի շարք կազմակերպությունների մուտքերը տեսահսկելու պահանջ կսահմանվի. Ոստիկանությունը 24/7 ռեժիմով հասանելիություն կունենա

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հանցագործությունների կանխման և բացահայտման նպատակով մի շարք կազմակերպությունների և տնտեսավարողների համար կսահմանվի պարտականություն՝ շինության մուտքը և բոլոր կողմերը դրսից ապահովելու տեսահսկման համակարգերով: Ոստիկանությունը հասանելիություն կունենա տեղադրված տեսահսկման համակարգերին 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:

«Նախատեսվում է մի շարք կազմակերպությունների և տնտեսավարողների համար սահմանել պարտականություն՝ շինության մուտքը և բոլոր կողմերը դրսից ապահովելու տեսահսկման համակարգերով: Այդ տնտեսավարողներն են բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները, դեղատները, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերը, փոստային կապի օբյեկտները, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքները, ուսումնական հաստատությունները և այլ կազմակերպություններ, 100 քառ. մետրից ավել մակերեսից ունեցող առևտրի օբյեկտները, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերը և 50 քառ. մետրից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտները»,-ասաց Սարգսյանը:

Երկրորդ կատեգորիան շարժական միջոցներն են: Նա նշեց շտապօգնության ավտոմեքենաների, նաև կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեսրահները տեսահսկման համակարգերով ապահովելու պարտականությունը:

Ըստ նախագծի՝ Ոստիկանությունը հանցագործությունները և այլ իրավախախտումները կանխելու նպատակով իրավունք ունի վերոնշյալ կազմակերպություններից պահանջելու և ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում տեղադրված տեսահսկման համակարգերին 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով:

Փոխնախարարը վստահեցրեց, որ որևէ միտում չունեն 24/7 ռեժիմով հսկելու, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում: «Այսինքն՝ տեսահսկման համակարգերի ներդրումը օրենքով նախագծային լուծմամբ հստակ սահմանում է այն նպատակադրումը, որի նպատակով այս հասանելիությունը տրվելու է Հայաստանի ներքին գործերի նախարարությանը»,-ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով մտահոգությանը, թե այս տեղեկատվության հավաքագրումը մարդկանց մասնավոր, ընկերական, անձնական կյանքին միջամտություն է՝ փոխնախարարը վստահեցրեց, որ այս կարգավորման մասով որևէ խնդրահարույց իրավիճակ չկա:

«Խոսքը հանրային տիրույթի մասին է, որևէ մեկը նպատակադրում չունի դիտելու կառույցի ներսը: Վերահսկում ենք մուտքը և դրա հարակից տարածքը, որը հանրային վայր է: Այս տարածքները ընդհանուր վերահսկողության տակ կարող են գտնվել, եթե կա իրավաչափ նպատակ: Մեր խնդիրը կանխարգելիչ միջոցառումների իրականացումն է: Եթե կա հանցագործության կամ վարչական իրավախախտման մասին որևէ տվյալ կամ հանցագործին հետապնդելու և մնացյալ գործընթացների կազմակերպման հարց, այսպիսի միջոցները կօգնեն, որ կարողանանք կանխարգելիչ միջոցառումներն ավելի արդյունավետ կերպով իրականացնել»,–ասաց նա:

Հանձնաժողովում երկար քննարկումից հետո նախագիծը քվեարկությամբ հավանություն ստացավ, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում