Հասարակական

Մանկական դիմածնոտային վիրաբուժության և նյարդավիրաբուժության բաց դռների օրեր՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում

6 րոպեի ընթերցում

Մանկական դիմածնոտային վիրաբուժության և նյարդավիրաբուժության բաց դռների օրեր՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտնում է հունիսի 8-ին՝ մանկական դիմածնոտային վիրաբուժության և հունիսի 15-ին՝ մանկական նյարդավիրաբուժության ծառայությունների բաց դռների օրերի անցկացման մասին։ Նշված օրերին մասնագետների խորհրդատվությունները կատարվելու են անվճար և առանց ուղեգրի։ Բաց դռների օրերի նախնական հերթագրումների գրանցումները իրականացվում են +37412345678 հեռախոսահամարով։

Ուիգմորում նման ձևաչափի ընդունելությունների երկարաժամկետ նպատակը հիվանդանոցի թիմի կողմից որդեգրված առաքելության իրականացումն է՝ բարձրորակ բուժսպասարկումը իրական և հասանելի դարձնել Հայաստանի բոլոր երեխաների համար, մեկ հարկի տակ մատուցել բոլոր ծառայությունները՝ որպես բուժառուակենտրոն բուժսպասարկում։

ԴԾՎ ծառայություն.PNG (13.67 MB)

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի դիմածնոտային վիրաբուժության ծառայության թիմ

Հունիսի 8-ին ժամը 8:30-20:30 «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական դիմածնոտային վիրաբուժության ծառայությունը անվճար խորհրդատվություն կկատարի հետևյալ խնդիրներ ունեցող 0-18տ. երեխաների համար․

Դիմածնոտային շրջանի վնասվածքներ

Թքագեղձերի ախտահարումներ

Ծնոտների ատամնածին (օդոնտոգեն) բորբոքային հիվանդություններ

Հարծնոտային և պարանոցի հյուսվածքների ոչ օդոնտոգեն բորբոքային հիվանդություններ

Քունք-ստործնոտային հոդի հիվանդություններ

Ծնոտների, հարծնոտային հյուսվածքների և պարանոցի ուռուցքներ և ուռուցքանման գոյացություններ

Վերին շրթունքի և քիմքի բնածին ճեղքվածքներ (ժողովրդի մեջ հայտնի, որպես նապաստակի շրթունք և գայլի երախ)

Լեզվի և վերին շրթունքի սանձիկների բնածին անկանոնություններ

Նյարդավիրաբուժության-ծառայություն.png (13.19 MB)

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի նյարդավիրաբուժության ծառայություն թիմ

Հունիսի 15-ին ժամը 8:30-20:30 «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդավիրաբուժական ծառայությունը անվճար խորհրդատվություն կիրականացնի նյարդավիրաբուժական հետևյալ խնդիրներ ունեցող 0-18տ. երեխաների համար․

Հիդրոցեֆալիա, արախնոիդալ կիստաներ ( գլխի շրջագծի չափերի արագ մեծացում, նորմայից բարձր շրջագիծ)

Գանգի զարգացման բնածին արատներ (գանգի ասիմետրիկ տեսք, ձև, մեծ գաղթունի ժամանակ շուտ փակ լինել)

Ողնուղեղային ճողվածքներ (Spina bifida, մեջքի շրջանում մազափնջի առկայություն, խուղակի առկայություն գոտկա-սրբանային հատվածում, կոնքի օրգանների ֆունկցիաների խանգառում, դյուրհոգնելիություն, ոտքերում ցավ)

Գանգուղեղային ճողվածքներ, Կիարի մալֆորմացիա

Գանգի հետվիրահատական դեֆեկտներ

Գլխի մաշկային և ենթամաշկային գոյացություններ

Գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներ և անոթային արատներ (իշեմիկ և հեմոռագիկ կաթվածներ, արտերիովենոզ և կավերնոզ մալֆորմացիաներ, անևրիզաներ և այլն)

Գլխուղեղի և ողնուղեղի բարորակ և չարորակ նորագոյացություններ

Ռադիոլոգիական ախտորոշմամբ գլխուղեղի խորանիստ հատվածների նորագոյացություններ

ԿՆՀ ինֆեկցիոն, պարազիտար և սնկային հիվանդություններ

Դեղորայքակայուն էպիլեպսիա

Սպաստիկության և շարժողական այլ խանգարումներ

Մնացորդային երևույթներ տարած ծանր նյարդավիրաբուժական հիվանդություններից հետո

«Բաց դռների օրերը Ուիգմորի հայեցակարգի մի մասն են կազմում՝ հնարավորություն ստեղծելով բուժառուների համար հնարավորինս լավ պատկերացնել մեր հիվանդանոցում բուժման առանձնահատկությունների մասին, ծանոթանալ անձնակազմին, հիվանդանոցի տեխնիկական հագեցվածությանը և բուժման մեթոդներին։ Բաց դռների օրերին բուժառուները առնչվում են առողջապահական նոր՝ «Ուիգմորական» մշակույթին, պատկերացում կազմում, որ «Ուիգմոր»-ը դասական իմաստով ոչ միայն փորձառու մասնագետներով և գույքով հագեցած ժամանակակից հիվանդանոց է, այլ միջավայր, որտեղ գնահատում ու կարևորում են յուրաքանչյուր բուժառուի փորձառությունը», - նշում են հիվանդանոցում։

Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը Երևանում տեղակայված, 220 մահճակալ կարողությամբ հագեցած բժշկական կենտրոն է, որի աշխատանքի հիմքում երեխաներին և կանանց համապարփակ, մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթն է։

ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ն արժանացել է մանկական խնամքի երրորդ բարձրագույն մակարդակի:

Ընդունելով ընտանիքներ հանրապետության ողջ տարածքից՝ Ուիգմորը տրամադրում է միջազգային չափանիշներին համապատասխան ընդհանուր մանկաբուժական, նեղ մասնագիտական մանկական ծառայություններ, ինչպես նաև կանանց առողջությանն ուղղված և ծննդօգնության ծառայություններ:

Ուիգմորի առաքելությունն է նպաստել Հայաստանի առողջապահական ոլորտի համակարգային բարեփոխմանը՝ սահմանելով որակի և խնամքի միջազգային չափանիշներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.wigmore.am կայք։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում