Ընտրողներն այլևս չեն ծանուցվելու թղթային եղանակով. ընտրական ցուցակները կտեղադրվեն ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի կայքէջերում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քվեարկության օրվան նախորդող 40-րդ օրը և 7-րդ օրը նախնական և վերջական ընտրական ցուցակները տեղադրվելու են կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծը։

«Նախագծով սահմանվում է, որ քվեարկության օրվան նախորդող 40-րդ օրը և 7-րդ օրը նախնական և վերջական ընտրական ցուցակները տեղադրվելու են կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջերում։ Ընտրական ցուցակները պետք է պարունակեն ընտրողի անունը,ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հաշվառման հասցեն, քվեարկության օրը և ժամանակը, ընտրական տեղամասը, իսկ վերջնական ցուցակը՝ նաև ընտրական տեղամասի համարի և տեղամասային կենտրոնի հասցեի մասին տեղեկատվությունը։

Հիմնականում նախագծի անհրաժեշտությունը առաջացել է թղթային նամակներից ազատվելու համար, հետագայում նաև ԿԸՀ-ն հավելվածի առաջարկ է ներկայացնելու, որի միջոցով ընտրողը կարողանալու է տեղեկատվություն ստանալ իր ընտրատեղամասի հասցեի և գտնվելու վայրի վերաբերյալ»,- ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ ներկայում գործող կարգավորումները բավականին հնացած են։

«Գործ ունենք դեռևս 2006 թվականին ընդունված կարգավորման հետ, որով ընտրական ցուցակները փոխանցվում էին «Հայփոստ»-ին, և «Հայփոստ»-ը թղթային եղանակով ծանուցումներ էր ուղարկում քաղաքացիներին։ Այս ծանուցումները շատ դեպքերում չեն հասել քաղաքացիներին։ Ըստ այդմ, այս տեղեկացման եղանակը համարում ենք անարդյունավետ։

Բացի այդ, սա էական ծախս է բյուջեի համար։ Նշեմ, որ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների համար այս նպատակով ծախսվել է շուրջ 270 միլիոն դրամ՝ 823 հազար ընտրողների համար։ Այս ամսվա մեկնարկին մենք ունենք 2,4 միլիոն ընտրող, և, եթե գործող օրենսդրությամբ գնանք, ապա հաջորդ համապետական ընտրություններին ծախսը կարող է գերազանցել 800 միլիոն դրամը։ Եվ դա չարդարացված ծախս կլինի՝ հաշվի առնելով նաև տեխնոլոգիական միջոցների և մարդկանց նշված տեղեկությունը հասցնելու եղանակների ժամանակակից հնարավորությունները»,-եզրափակեց Ղազարյանը։

Հայերեն العربية

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ