Հասարակական

Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թիվն այս պահի դրությամբ 7-ն է․ նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԼՐԱՑՎԱԾ

2 րոպեի ընթերցում

Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թիվն այս պահի դրությամբ 7-ն է․ նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԼՐԱՑՎԱԾ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թիվն ավելացել է ևս 2-ով՝ դառնալով 7։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Ընդհանուր առմամբ, բուժօգնության է դիմել 7 քաղաքացի։ Նրանցից մեկն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, չորս տուժածինը` կայուն ծանր։

Ըստ նախնական տվյալների՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Կ․ Ս․-ն (ծնված 1980 թ․) և Գ․ Չ․-ն (ծնված 1991 թ․), այնուհետև՝ տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։

Աբովյանի ԲԿ են տեղափոխվել Լ․ Հ․-ն (ծնված 2007 թ․), Հ․ Խ․-ն (ծնված 2001 թ․), Մ․ Գ․-ն (ծնված 1989 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1990 թ․) և Լ․ Ս․-ն (ծնված 1963 թ․)։ Լ. Հ․-ն ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել, իսկ մյուսները տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ 911 ծառայություն ահազանգեր են ստացվել․ որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Խոսնակը նաև նշել է՝ ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, և հենց այս պահին էլ կա պայթյունի վտանգ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում