Հասարակական

Նախնական տեղեկություններով պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, այս պահին էլ պայթյունի վտանգ կա․ ՆԳՆ խոսնակը մանրամասներ է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Նախնական տեղեկություններով պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, այս պահին էլ պայթյունի վտանգ կա․ ՆԳՆ խոսնակը մանրամասներ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան-Սևան ճանապարհին գտնվող գազալցակայանում, ըստ նախնական տեղեկությունների, պայթել է հեղուկ գազի ցիստեռնը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ՆԳն մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Ըստ նախնական տեղեկությունների պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, և հենց այս պահին էլ կա պայթյունի վտանգ»,- ասել է Սարգսյանը։

Նա հավելել է, որ դեպքի վայրում աշխատում է 30-ից ավելի մարտական հաշվարկ, իրականացվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ։

ՆԳՆ խոսնակն ասաց, որ տուժածների թվի վերաբերյալ առողջապահության նախարարությունն արդեն հաղորդագրություն տարածել է՝ հորդորելով չտարածել տուժածների և զոհերի վերաբերյալ սխալ տեղեկություններ։

Սարգսյանը կոչ արեց հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։

ՀՀ առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ նախնական տեղեկություններով պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 5 մարդ։ ՆԳՆ խոսնակն էլ հերքել էր տարածվող լուրերը պայթյունի հետևանքով մեծաքանակ զոհերի մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում