Առաջարկվում է ստեղծել Կաթ արտադրողների միություն. ԱԺ–ում աշխատանքային քննարկում է անցկացվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հունիսի 6-ին կազմակերպվել է աշխատանքային քննարկում «Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը՝ որպես մարդու հիմնական իրավունք եւ այս համատեքստում գյուղացիական տնտեսությունների առջեւ ծառացած խնդիրները» թեմայով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովից հայտնում են, որ այս քննարկումից օրեր առաջ կաթի իրացման հետ կապված խնդիրներն են քննարկվել Ռուստամ Բաքոյանի կազմակերպած մեկ այլ քննարկման ժամանակ:

Հունիսի 6–ին հյուրերը ԱԺ են գնացել առաջարկներով. Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը միության անունից առաջարկել է ստեղծել Կաթ արտադրողների միություն, որում ներգրավված կլինեն կաթ արտադրող-մատակարարող մասնագետներ: Առաջարկն ընդունվել է: Մինչ միության ստեղծումը կգործի աշխատանքային խումբ-հանձնաժողով, որը կզբաղվի միության ստեղծման աշխատանքներով:

Կաթ արտադրողների միության ստեղծման աշխատանքները կազմակերպելու նպատակով կազմավորվելիք աշխատանքային խմբում ընդգրկված կլինեն մասնավոր, հասարակական, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի պանրագործների միության, Հայ կաթ կաթնամթերք արտադրողների միության, մասնավոր ձեռնարկությունների տնօրեններ, ներկայացուցիչներ, ֆերմերներ:

Քննարկման ժամանակ ներկաները բարձրացրել են կաթի իրացման խնդիրների, գնի, կաթի որակի եւ քանակի, կովերի ցեղատեսակների հետ կապված հարցեր, ընդգծել, որ խնդիրները նոր չեն, որոնք տարիների ընթացքում լուծում չեն ստացել, թեեւ պարբերաբար բարձրաձայնվել են:

Հայերեն English Русский

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ