7 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
07 հունիս, 2024
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
10:00-ին |
ԱԺ 314 սրահում |
նիստ կգումարի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը: |
V |
|
11:00-ին |
ԱԺ 414 դահլիճում |
նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: |
V |
|
11:00-ին |
ԱԺ 114 սրահում |
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կհրավիրի։ |
V |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
11:00-ին |
Եղիշե Չարենցի տուն-թանգարանում |
տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում կազդարարվի «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագրի մեկնարկը, կներկայացնեն ծրագրի նպատակն ու մասնակցության մանրամասները: Ծրագիրն իրականացվում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայաստանի գրողների միության համագործակցությամբ: «Չարենցյան ամառ» ծրագիրը նախատեսված է 14-17 տարեկան դպրոցականների համար: Ասուլիսի բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյան, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյան, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյան: ՀՀ ԿԳՄՍՆ |
V |
|
15:00-ին |
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում (Պարույր Սևակի 7) |
տեղի կունենա ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստը։ Կքննարկվեն Սևանա լճի հիմնախնդիրները՝ ջրիմուռների սեզոնային ծաղկումների, ֆիտոպլանկտոնի քանակական և սեզոնային փոփոխությունների, լճի ձկնապաշարի, ծավալի պահպանման և ապօրինի որսի վերաբերյալ։ Զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Գոռ Գևորգյանը։ |
|
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
12:00-ին |
Մերիդիան ցուցահանդեսային համալիրում (Ոսկերիչների 1) |
կկայանա «Homing Expo 2024» ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Դիանա Հարոյան,+37493773816: |
|
|
15:00-ին |
«Կոնգրես» հյուրանոցում |
կկայանա մրցույթ՝ «Չիներեն լեզվի կամուրջ»: Դեսպան Ֆան Յոնգը ներկա կլինի մրցույթին և ելույթ կունենա։ |
V |
|
20:00-ին |
«Մերիդիան» էքսպո կենտրոնում(Ոսկերիչների 1) |
տեղի կունենա Հայաստանում ինտերիեր դիզայնի և ճարտարապետության ոլորտի այս տարվա ամենանշանակալից միջոցառումներից մեկը՝«Տուն տեղ» հեռուստանախագծի դիզայն մրցույթի պաշտոնական հայտարարումը՝ «Homing expo 2024»-ի շրջանակում։ Միջոցառման ընթացքում կհայտարարվի այս տարվա կայանալիք մրցանաբաշխության 8 անվանակարգերը, որոնց մասնակցության համար կարող են հայտ ներկայացնել երիտասարդ հայ ճարտարապետներն ու դիզայներները։ Ինչպես նաև, որոշ գործընկերներ պատրաստել են անվանական անվանակարգեր։ Մրցանակակների արժանացած երիտասարդ դիզայներները, գործընկերների շնորհիվ հնարավորություն կունենան ուսում ստանալ արտերկրում։ Կլինեն նաև խոշոր դրամական պարգևներ։ |
|
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
12:00-ին |
Մեդիա կենտրոնում |
տեղի կունենա քննարկում՝ «Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը» թեմայով։ Բանախոսներ՝ զոհված զինծառայող Տիգրան Վարյանի հայր Վանո Վարյան, ՄԻԵԴ-ում Տիգրան Վարյանի գործով ներկայացուցիչ Անի Չատինյան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան: |
|
|
14:00-ին |
մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում |
կկայանա ասուլիս՝ «Տրետյակովյան պատկերասրահում բացվել է «Մոսկվա-Երևան-Մոսկվա» ցուցահանդեսը» թեմայով: Բանախոսներ՝ Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինա Մկրտչյան, Ռուսական արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող Անի Աշուղղարիբյան։ Հունիսի 5-ին Տրետյակովյան պատկերասրահում բացվել է Երևանի ռուսական թանգարանի ցուցահանդեսը, իսկ ավելի կոնկրետ՝ մոսկվացի բժիշկ, 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ռուսական արվեստի նմուշների կոլեկցիոներ Աբրամ Աբրահամյանի հավաքածուի ցուցադրությունը: Ցուցահանդեսը նվիրված է աշխարհահռչակ բժիշկ-ուրոլոգ, գիտությունների դոկտոր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Մոսկվա քաղաքի պատվավոր քաղաքացի Աբրահամյանի ծննդյան 125-ամյակին: |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
14:00-ին |
ՀԳՄ կլոր սրահում |
տեղի կունենա բանաստեղծ Վառլեն Ալեքսանյանի հետմահու հրատարակված «Վերադարձ» բանաստեղծությունների (տպագրված և անտիպ) ժողովածուի շնորհանդեսը։ |
|
|
15:00-ին |
Ազգային պատկերասրահում /մուտքը՝ Հանրապետության հրապարակից/ |
կկայանա «Նվիրատուներ և նվիրատվություններ. Վալմարի ինքնատիպ հավաքածուից» ցուցահանդեսի բացումը: Ցուցադրությունը ներկայացնում է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) դեռևս 1970-ականներից ձևավորված հավաքածուն: |
|
|
16:00-ին |
Հայաստանի պատմության թանգարանում |
տեղի կունենա լուսանկարիչ և արվեստագետ Հրայր Բազե Խաչերյանի բանախոսությունը՝ «Խաչքար» (Արվեստ և Հոգի. տեսողական ճամփորդություն) խորագրով, որի ընթացքում հեղինակը կներկայացնի նաև 2024 թ. հրատարակված համանուն գիրքը։ Գրքում ամփոփված են Հայաստանի և Արցախի, նաև Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի, Վրաստանի, Իրանի, Երուսաղեմի, Սանկտ Պետերբուրգի և այլ շրջանների խաչքարերի լուսանկարներ։ |
V |
|
19:00-ին |
Մոսկովյան 33 հասցեում |
«Երևանի գինու օրեր» փառատոնի շրջանակում տեղի կունենա Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, խոհարարական գրքերի հեղինակ, ռեստորանային գործի գիտակ և Mundo Hospitality Group-ի հիմնադիրՄերի Սյու Միլիկենի խոհարարական ցուցադրությունը, որին կմասնակցի ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայթինենը։ Իսկ ժամը 20։00-ին Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում տեղադրված բեմահարթակում տեղի կունենա ԱՄՆ-ից ժամանած հնդկացիական«Սիհասին» ռոք խմբիհամերգը։ Մերի Սյու Միլիկենը և «Սիհասին» խումբը Հայաստանում են ԱՄՆ դեսպանության նախաձեռնությամբ։ |