Հասարակական

Աղետի գոտու մաքրման հիմնական աշխատանքներն ավարտվել են

2 րոպեի ընթերցում

Աղետի գոտու մաքրման հիմնական աշխատանքներն ավարտվել են

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռու և Տավուշի մարզերում Էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը, ջրամատակարարումը մեծ մասով՝ 90 տոկոսով, վերականգնված են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկուցելով աղետի գոտում ընթացող և իրականացված աշխատանքների մասին՝ այս մասին Կառավարության հունիսի 6-ի նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանքները շարունակվում են: Մաքրման հիմնական աշխատանքներն արվել են: Մենք արդեն 4 հետիոտնային կամուրջ ունենք, որոնք բավական հեշտացրել են հաղորդակցությունը: Մինչև վաղը երևի կունենանք մեկ ինքնաշեն, ժամանակավոր կամուրջ՝ մեքենաների համար: Հիմա այնտեղ շինարարություն է իրականացվում, դա այդ 7 բնակավայրի համար է իրականացվում, որպեսզի կարողանանք ոչ միայն հետիոտնային կամրջով ապահովել հաղորդակցությունը, այլ նաև ավտոմոբիլային տարբերակով, ինչը շատ կհեշտացնի աշխատանքները: Էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը, ջրամատակարարումը մեծ մասով՝ 90 տոկոսով, վերականգնված են»:,- նշեց նա

Նախարարի խոսքով՝ երկաթուղու աշխատանքն օր առաջ վերսկսելու համար ակտիվ աշխատանքներ են իրականացվում, երեկվանից բացվել է Մ6 ճանապարհը, շարունակվում են վնասների գույքագրման աշխատանքները:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում