Հասարակական

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին

5 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ և առաջատար մենակատար Ռազմիկ Մարուքյանին:

GEV_2179.JPG (286 KB)

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի ղեկավար Սերգեյ Սաֆարյանը:

2024 թվականին Ռազմիկ Մարուքյանը ՌԴ Պերմ քաղաքում մասնակցել է Ե․ Մաքսիմովայի անվան «Արաբեսկ» դասական պարի միջազգային մրցույթին և զբաղեցրել առաջին տեղը՝ արժանանալով նաև ժյուրիի մրցանակին:

1.jpg (557 KB)

Նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով Ռազմիկ Մարուքյանին, շնորհակալություն է հայտնել հեղինակավոր հարթակում հաղթանակներ գրանցելու կապակցությամբ՝ նշելով, որ դրանք ոչ միայն անձնական ձեռքբերումներ են, այլև մեր պետությունը և մշակույթն աշխարհին ներկայացնելու արդյունավետ միջոց։

«Այս հեղինակավոր հարթակում Ձեր տարած հաղթանակն առաջին հերթին վկայում է մեծ աշխատանքի մասին: Արվեստագետների, մշակույթի գործիչների ձեռքբերումների և ոլորտում ներդրած ջանքերի արժևորման նպատակով այս տարվանից ներդրվել է «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին դրամական խրախուսում տրամադրելու»ծրագիրը: «Արաբեսկ» դասական պարի միջազգային մրցույթը ևս ընդգրկված է այդ ցանկում»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ Մարուքյանը խրախուսման ծրագրի առաջին շահառուն է։

Նրա խոսքով՝ պետությունը տարբեր միջազգային մրցույթների համար սահմանել է խրախուսումներ՝ ըստ կատեգորիաների՝ նպատակ ունենալով արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, որոնք նաև հնարավորություն կընձեռեն կենտրոնանալու ստեղծագործական աշխատանքի և մասնագիտական զարգացման վրա:

1127886_3.png (2.09 MB)

«Արաբեսկ» դասական պարի միջազգային մրցույթում 1-ին մրցանակի համար սահմանված է 460 հազար դրամ ամսական խրախուսում՝ մեկ տարի ժամկետով: Նախարարը Ռազմիկ Մարուքյանից հետաքրքրվել է նրա առաջիկա ծրագրերի և անելիքների մասին։ Բալետի երիտասարդ արտիստը տեղեկացրել է, որ ծրագրերը շատ են և հավակնոտ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պետական մոտեցում պահանջող ոլորտային խնդիրներին:

Հանդիպման ավարտին նախարարը կրկին շնորհավորել է Ռազմիկ Մարուքյանին՝ մաղթելով ստեղծագործական խիզախումներ և նորանոր հաջողություններ:

1127886_7.png (3.05 MB)

2009-2016 թթ. Ռազմիկ Մարուքյանը սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի դասական պարի բաժնում։ 2017 թվականին ընդունվել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ որպես բալետի արտիստ, այնուհետև մենակատար, այժմ՝ առաջատար մենակատար։ Ռազմիկ Մարուքյանը գլխավոր դերերով հանդես է եկել Ա. Խաչատրյանի «Գայանե» /Արմեն, Գիքո/, Ա. Խաչատրյանի «Սպարտակ» /Սպարտակ, Կրասոս/, Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» /Արբենին, Իշխան Զվեզդիչ/, Ա. Ադանի «Ժիզել» /Կոմս Ալբերտ/, Ժ. Բիզեի, Ռ․ Շչեդրինի «Կարմեն սյուիտ» /Էսկամիլիո/, Կ․ Խաչատրյանի «Չիպոլինո» /Արքայազն Կիտրոն/, Ս․ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» /Ռոմեո/, Պ. Չայկովսկու «Կարապի լիճ» /Արքայազն Զիգֆրիդ/, Պ. Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» /Արքայազն/, Պ. Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» /Արքայազն Դեզիրե/, Լ․ Մինկուսի «Դոն Կիխոտ» /Բազիլ, Էսպադա/ և այլ բալետային ներկայացումներում:

2017 թ. մասնակցել է Բելգիայում կայացած «Փրի Արաբեսկ» մրցույթին և արժանացել առաջին և «Լավագույն արտիստիկ կատարում» մրցանակներին։ 2017 թ. մասնակցել է Մոսկվայի 13-րդ բալետի արտիստների և խորեոգրաֆների միջազգային մրցույթին՝ արժանանալով դիպլոմի: 2018 թ. մասնակցել է USA IBC միջազգային դասական պարի մրցույթին՝ արժանանալով «Ժյուրիի համակրանք» մրցանակին: 2019 թ․ Սոչիում մասնակցել է «Молодой балет мира» դասական պարի մրցույթին՝ արժանացել 2-րդ մրցանակի:

Նա հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, եվրոպական մի շարք երկրներում, ինչպես նաև՝ Չինաստանում, Ճապոնիայում: 2023 թվականին պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում