Հասարակական

ԵՊՀ-ն QS «World University Rankings»-ում զբաղեցրել է 901-950, «QS Europe University Rankings»-ում՝ 415-րդ հորիզոնականը

1 րոպեի ընթերցում

ԵՊՀ-ն QS «World University Rankings»-ում զբաղեցրել է 901-950, «QS Europe University Rankings»-ում՝ 415-րդ հորիզոնականը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանն այս տարվա «QS World University Rankings»-ում զբաղեցրել է 901-950, իսկ «QS Europe University Rankings»-ում՝ 415-րդ հորիզոնականը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

«Հատկանշական է, որ այս տարվա վարկանիշավորմանն ընդգրկված են եղել ավելի քան 1500 համալսարաններ 105 բարձրագույն կրթական համակարգերից, ինչը վկայում է մեր համալսարանի դիրքի կարևորության և միջազգային ճանաչման մասին:

Այս արդյունքները հնարավոր են դարձել մեր պրոֆեսորների, հետազոտողների դասախոսների և ուսանողների աշխատանքի շնորհիվ:

Մեր նպատակն է շարունակաբար բարձրացնել կրթության և գիտության մակարդակը, ներդնել նորարարական մեթոդներ և ընդլայնել միջազգային համագործակցությունը՝ մեր ուսանողների և աշխատակիցների համար ապահովելու լավագույն պայմաններն ու հնարավորությունները»,- գրել է ռեկտորը:

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նպաստում են ԵՊՀ զարգացմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում