Հասարակական

Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է

1 րոպեի ընթերցում

Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարական ծառայողների ջանքերով hունիսի 5-ին, ժամը 18:30-ի սահմաններում վերակառուցվել է հետիոտնային կամուրջը, որը հնարավոր է դարձրել Սանահին կայարան բնակավայրի բնակիչների տեղաշարժը և ապահովել է կապը բնակավայրի հետ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

447387902_426217750374333_3821106214571969518_n (1).jpg (345 KB)

447725322_426217697041005_616088811226960433_n.jpg (427 KB)

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում