5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
06 հունիս, 2024
|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
ՀՀ կառավարություն |
|
|
|
11:00-ին |
Կառավարությունում |
տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը: |
V |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
10:00-ին |
«Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Արտաշես» սրահում (Ամիրյան 2) |
տեղի կունենա Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը, որտեղ կներկայացվեն ծրագրի նպատակները, նախատեսվող գործողությունները և ակնկալվող արդյունքները։ Միջոցառման խոսնակներն են՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանը, Ծրագրի ղեկավար, R2D Սյունիք ծրագիր, Ավստրիական զարգացման գործակալություն (ԱԶԳ) Յառեկ Զարիխտան, մասնավոր հատվածի զարգացման փորձագետ, R2D Սյունիք ծրագիր, ԱԶԳ Կարինե Բաղդասարյանը, համայնքային ենթակառուցվածքների փորձագետ, R2D Սյունիք ծրագիր, ԱԶԳ Տիգրան Ավագյանը, Ծրագրի ղեկավարի տեղակալ, R2D Սյունիք ծրագիր, ԱԶԳ Գառնիկ Մանուկյանը: Միջոցառման ընթացքում հարց ու պատասխանը կվերաբերի բացառապես Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրին։ Միջոցառման բովանդակությունից դուրս որևէ հարց չի քննարկվի։ |
V |
|
10:00-ին |
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում (Զարոբյան 3, մուտքը՝ Մարշալ Բաղրամյան պող. կողմից) |
հրավիրված մամուլի ասուլիսով կտրվի Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի մեկնարկը։ Ասուլիսին որպես բանախոս հանդես կգան. «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը‚ Խաչատրյանի անվան 20-րդ մրցույթի ժյուրիի նախագահ Զոհրաբ Թադևոսյանը‚ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը‚ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը։ Ասուլիսից անմիջապես հետո տեղի կունենա վիճակահանություն, որի միջոցով կորոշվի մրցույթի ընթացքում մասնակիցների ելույթների հերթականությունը։ Նույն օրը՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման գալա համերգը։ Լրագրողները համերգասրահ են հրավիրվում ժամը 18.30-ին‚ նրանք հնարավորություն կունենան շփվելու ժյուրիի անդամների‚ մրցույթի մասնակիցների հետ։ Հունիսի 6-ը Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Այս տարի նշվում է հայ մեծ կոմպոզիտորի ծննդյան 121-ամյակը։ Ամեն տարի այդ օրը մեկնարկում է Խաչատրյանի անունը կրող միջազգային մրցույթը։ Այս տարի մրցույթն անցկացվում է ջութակ մասնագիտական կարգում։ |
V |
|
16:30-ին |
Հայաստանի հանրային ռադիոյում /Ալեք Մանուկյան 5/ |
տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 8-ին, ժամը 19։00-ին «Շառլ Ազնավուր 100» խորագրով համերգին ընդառաջ մամուլի ասուլիսը: Ասուլիսի հիմնական բանախոսներն են՝ «Նյու Ջեներեյշն Փրոջեքթ»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Շմավոն Գրիգորյանը, ՀՀ հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղ.ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը, երգիչ, դաշնակահար, կոմպոզիտոր Ղասսան Յամմինը: Մուտքը՝ լրագրողական անցաքարտերով և անձնագրերով։ |
V |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
14:00-ին |
«Հերացի» վերլուծական կենտրոնում (Աբովյան 50/5) |
կկայանա «Բնական աղետների հնարավոր ռիսկերը և դրանց կանխարգելումը» թեմայով քննարկում, որի ընթացքում համալսարանական մասնագետները հանգամանալից կանդրադառնան այս կարևոր խնդրին, կիրազեկեն բնական աղետների ժամանակ իրականացվող հիմնական քայլերի մասին: |
|
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
12:00-ին |
Մեդիա կենտրոնում |
տեղի կունենա քննարկում՝ «Սերժ Սարգսյանն արդարացվեց, Լևոն Երանոսյանը համաներվեց. ինչո՞ւ» թեմայով։ Բանախոսներ՝ Լևոն Երանոսյանի գործով տուժող Զավեն Գրիգորյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունց, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանց: |
|
|
|
Մշակույթ |
|
|
|
16:00-ին |
Բյուրոյում (Նալբանդյան 7/1) |
տեղի կունենա վրացի գրող Դավիթ Մաղրաձեի գրքի շնորհանդես-քննարկումը: |
V |