Հասարակական

Հանրային ռադիոյի տնօրեն չի ընտրվել. կհայտարարվի նոր մրցույթ

1 րոպեի ընթերցում

Հանրային ռադիոյի տնօրեն չի ընտրվել. կհայտարարվի նոր մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրային հեռարձակողի խորհրդի 2024 թվականի հունիսի 5-ի նիստում ամփոփվել են «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հանրային ռադիոյի կայքում տեղ գտած հրապարակումից, մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 4 անձ՝ Խումարյան Գարեգին Կորյունի, Հովհաննիսյան Բելա Հրաչիկի, Մանուկյան Մարիամ Վոլոդիայի, Մարգարյան Մհեր Մարտիրոսի։

Նշվում է, որ քվեարկության արդյունքում մրցույթի մասնակիցներից ոչ ոք չի ստացել հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայների քանակը։ Հիմք ընդունելով քվեարկության արդյունքները՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշել է մրցույթը համարել չկայացած։

Առաջիկայում կհայտարարվի նոր մրցույթ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում