Հասարակական

23–ամյա երիտասարդը կալանավորվել է դանակի գործադրմամբ պարեկի գործունեությանը միջամտելու համար

3 րոպեի ընթերցում

23–ամյա երիտասարդը կալանավորվել է դանակի գործադրմամբ պարեկի գործունեությանը միջամտելու համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարզվել են Երևանի 23–ամյա բնակչի կողմից, դանակի գործադրմամբ, ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի էական մի շարք հանգամանքներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ մայիսի լույս 26-ի գիշերը Երևանի Գաջեգործների փողոցի շենքին հարակից խաչմերուկում, պարեկային ծառայողների կողմից կանգնեցվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա՝ վթարային իրավիճակ ստեղծելու համար։ Վարորդին վարչական պատասխանատվության ենթարկելու, նշված ավտոմեքենան պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու հարցերի պատճառով վիճաբանություն է առաջացել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության երկու պարեկի և վարորդի միջև, որին կարճ ժամանակ անց միացել են նաև նշված փողոցի մի խումբ բնակիչներ։ Վիճաբանությունը վերածվել է քաշքշուկի, որի ընթացքում հիշյալ անձինք հայհոյանքներ են հնչեցրել, հրմշտել պարեկներին։ Վերջիններս փորձել են վարչական ձերբակալումներ իրականացնելով, ինչպես նաև իրենց ամրակցված հատուկ միջոցներ կիրառելով վերականգնել կարգը, նաև օգնություն են կանչել այլ կարգախմբի։

Այդ ընթացքում հիշյալ բնակիչներից մեկը ոտքով հարվածել է պարեկներից մեկին, իսկ դեպքի վայրի մոտակայքում գտնվող տանը բնակվող 23–ամյա երիտասարդը, տեսնելով ու ճանաչելով իր թաղամասի մի խումբ բնակիչների, միջամտել է ու դանակը ձեռքին թիկունքից հարվածել հիշյալ պարեկին, որից հետո փորձել է փախչել՝ ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը պահելով գրպանում։ Սակայն վերջինս բռնվել է, իսկ դանակը, անձնական խուզարկությամբ, հայտնաբերվել է նրա գրպանում:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 23–ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքն առերևույթ կատարելու համար ներկայացվել է մեղադրանք։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում