Նոր Նորքում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ Նելսոն Ստեփանյան փողոց-Գայի պող. խաչմերուկից մինչև Նելսոն Ստեփանյան փողոց -Թոթովենցի փողոց խաչմերուկ ճանապարհահատվածը հունիսի 5-ից մինչև հունիսի 23-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ վարորդներին հորդորելով աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: