Հասարակական

ՀՀ վարչապետն առաջարկել է իր հետ հեծանիվ վարելու 4 պայման

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն առաջարկել է իր հետ հեծանիվ վարելու 4 պայման

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է իր հետ հեծանիվ վարելու 4 պայման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն առաջարկն արել է սոցցանցերի իր հարթակներում կատարած գրառման միջոցով՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:

«Չեմ ասի թե հաճախ, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ: Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում (ակնհայտ չէ, բայց կյանքն է ստիպում), երրորդը՝ չքաղաքականացնել (ակնհայտ է, թե ինչու), չորրորդը՝ ժամը 7-ին պետք է վերադարձած լինենք, որովհետեւ սկսվում է աշխատանքային օրը: Եթե ուզում եք միանալ [email protected] էլ. հասցեով գրեք Ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը եւ Ձեր լուսանկարը հեծանիվի հետ»,- գրել է ՀՀ վարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում