Հասարակական

29-ամյա տղամարդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար. առկա է ձայնագրություն

4 րոպեի ընթերցում

29-ամյա տղամարդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար. առկա է ձայնագրություն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ համացանցի «Ֆեյսբուք» սոցիալական կայքի համապատասխան էջում առկա է երկու տղամարդու միջև հեռախոսային խոսակցություն՝ հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձայնագրության մեջ տղամարդիկ խոսում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից կազմակերպվող բողոքի ակցիաներին մասնակցելու համար որոշ մասնակիցների գումարներ բաժանելու, մասնակցության և արված ծախսերի համեմատ դրանց սակավ լինելու, այլ անձանց կողմից ավելի շատ գումար վերցնելու, իսկ իրենց դրանից անհամեմատ քիչ տրամադրելու, գումարային հարցերի շուրջ քննարկում ունենալու վերաբերյալ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ձայնագրության մեջ լսվող խոսակցություն ունեցած և այլ անձանց ինքնությունները։

Դեպքի առթիվ 2024թ. հունիսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության շրջանակներում կատարվել են մի շարք անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող առարկաներ, իրեր, այդ թվում՝ սյունակով գրված անձանց անուններ՝ դրանց դիմաց գումարի չափերի նշագրումներով նոթատետրեր։

Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Կոտայքի մարզում հաստատված 29-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

Վերջինս մեղադրվում է այն բանի համար, որ 2024թ. մայիս ամսին Երևան քաղաքում իրականացվող «Տավուշը հանուն հայրենիքի» և «սրբազան շարժում» անվանումներով հավաքներին, այդ թվում՝ դրանց շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին, փողոցներ արգելափակելուն և ցույցերին մասնակցող անձանց նյութապես շահագրգռելու նպատակով, ձեռնարկել է համապատասխան միջոցներ:

Մասնավորապես՝ վերջինիս կազմակերպմամբ 2024թ. մայիս ամսվա ընթացքում հիշատակված հավաքներին բազմամարդություն ապահովելու նպատակով առնվազն 4 անձի՝ յուրաքանչյուրին մեկանգամյա մասնակցության համար, վճարել է շուրջ 5.000 ՀՀ դրամ և այդ կերպ ապահովել նրանց ֆիզիկական մասնակցությունը հավաքներին։

Միջնորդությունը բավարարվել է։ Որոշում է կայացվել՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելու համար դատարան ներկայացնելու հիմքով 29-ամյա տղամարդուն ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է Ոստիկանությանը։

Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները, հավաքին շահագրգռելու համար առերևույթ տրամադրված ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաև՝ այդ գործընթացում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում