Հայաստանը «Սևծովյան մալուխ» նախագծին միանալու հարցում ակնկալում է Վրաստանի աջակցությունը․ ԱԳ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու ուղղությամբ առնվազն երկու-երեք տարի բավականին ինտենսիվ աշխատանքներ են տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

Նա հիշեցրեց, որ այս տարվա հունվարի 26-ին երկու պետությունների վարչապետերը ստորագրեցին համապատասխան հռչակագիրը, նույն օրը տեղի ունեցավ միջկառավարական հանձնաժողովի նիստը Հայաստանի և Վրաստանի վարչապետների ղեկավարությամբ։

Փոխնախարարը ներկայացրեց Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրի քաղաքական և տնտեսական բաղադրիչը։

«Քաղաքական բաղադրիչը այն է, որ Հայաստանը և Վրաստանը աներկբաորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի և Վրաստանի միջև դելիմիտացիայի գործընթացը, որը վերջին տարիներին կանգ է առել, պետք է շարունակվի և տրամաբանական ավարտին հասցվի։

Տնտեսական առումով շատ կարևոր է, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որ Հայաստանը և Վրաստանը միասին պետք է աշխատեն տարածաշրջանային ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերի իրականացման համար։

Մեզ համար շատ կարևոր է «Սևծովյան մալուխ» նախագիծը, որտեղ Վրաստանը ներգրավված է և կարևորագույն դեր ունի այս նախագծում։ Եվ մենք ակնկալում ենք նաև մեր վրացի գործընկերների աջակցությունը, որպեսզի Հայաստանը մաս դառնա այս նախագծին։ Նախագծին տեխնիկապես մաս դառնալու համար կան որոշակի տնային աշխատանքներ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա՝ էներգետիկ ենթակառուցվածքների թարմացման և բարելավման համար։

Այս առումով համապատասխան հանձնարարականներ տրված են և աշխատանքներ են տարվում»,- ասաց Կոստանյանը։

Հայերեն العربية English Español Français Русский 中文

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները