Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

05 հունիս, 2024

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

Ազգային ժողովում

կկայանա ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /գիտություն, կրթություն, մշակույթ, սպորտ, սփյուռք, երիտասարդություն եւ տեղեկատվություն/:

V

14:00-ին

Ազգային ժողովում

կկայանա ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /տարածքային կառավարում, դոտացիաներ համայնքներին, պատվիրակված լիազորությունների իրականացում, բնապահպանություն/շրջակա միջավայր, ջրային տնտեսություն եւ գյուղատնտեսություն/:

V

Պետական կառույցներ

11:00-ին

ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում

Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը կնշի աշխարհահռչակ բուսաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի հիշատակին նվիրված միջոցառմամբ։ Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։ Այնուհետև, տեղի կունենա Թախտաջյանի անվան մեդալների հանձնում, որին կհաջորդի Երկրաբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի լաբորատորիայի բացման արարողությունը։

15:45-ին

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (Արշակունյաց պող.28)

տեղի կունենա «Հասանելի Համայնքային սոցիալական ծառայություններ»յոթամյա ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը։ Ծրագիրը հնարավոր է դարձել իրականացնելԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորման շնորհիվ։Իրականացնող կազմակերպությունը«Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպություննէ։ Ողջույնի/բացման խոսք՝ Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն Ռաֆի Դուդակլյան, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելո, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան: Հարցազրույցներ ԶԼՄ-ների համար: Անիտա, հեռ:+374 95 005 185։

V

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:00-ին

ՀԱՀհիմնական մասնաշենքի փոքր դահլիճում(516М)

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)

հայաստանյանգրասենյակը համագործակցելով Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ)հետ«Հարկերը հանուն

կայունզարգացմաննպատակների»

նախաձեռնության շրջանակներում

կազմակերպում է«Հարկայինարդարության և կարգապահության,ինչպեսնաև

սոցիալականնորդաշինքիմիջոցովկայուն

զարգացման նպատակներինուղղված»

առաջինազգայիներկխոսությունը:

Միջոցառմանընախատեսվում է ՀՀկառավարության,ԱզգայինԺողովի, հասարակականկազմակերպությունների, զարգացման գործակալություններիև

մասնավորհատվածի մասնակցություն:

18:00-ին

Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնում /Աբովյան 7/

Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանությունը ժամը 19:00-ին կազմակերպում է «Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով» խորագրով ներկայացում, որը կազմակերպվում է Եվրոպական խորհրդի՝ Բելգիայի նախագահության հովանու ներքո և Եվրոպայի օրվա շրջանակներում։ Ներկայացման ժամանակ պրոֆեսոր Հենդրիկ Վոսը (Բելգիա) և թավջութակահար Ֆրանս Գրափերհաուսը (Նիդերլանդներ) հարգանքի տուրք են մատուցում Եվրամիությանը՝ ներկայացնելով պատմական իրադարձություններ՝ համեմված սրամիտ անեկդոտներով և գրավիչ պատմություններով։ Ապրիլից մեկնարկած այս ներկայացումը հյուրընկալվել է Եվրոպայի խոշորագույն քաղաքներում՝ Ռիգա, Վիեննա, Սարաևո, Լյուբլյանա, Ամստերդամ, Աթենք, Նիկոսիա, Քիշնև, Պրիշտինա և ավարտվելու է Երևանում։ Մինչ ներկայացումը, ժամը 18:00-ին, Ստանիսլավսկու անվան թատրոնում կկազմակերպվի մամուլի ասուլիս՝ Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մյունկի, Գենտի համալսարանի պրոֆեսոր Հենդրիկ Վոսի և Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանի:

V

Մամուլի ակումբներ

12:00-ին

Sputnik Արմենիա

մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչության առևտրային ներկայացուցչի և թվային կցորդի ասուլիսը: Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության կառուցվածքում ստեղծվել է թվային կցորդի ծառայություն։ Առևտրային ներկայացուցչության աշխատանքի նոր ուղղության նպատակների և խնդիրների մասին կպատմեն՝ ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, Առևտրային ներկայացուցչության թվային կցորդ Ալեքսեյ Օրդինը:

Սպորտ

14:30-ին

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում

կկայանա Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ Արմեն Մելիքբեկյանի և Լևան Կոբիաշվիլիի բրիֆինգը, որի ընթացքում 2 նախագահները հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Այն լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք ցանկանում են ներկա գտնվել բրիֆինգին, կարող են մինչև վաղը՝ ժամը 12:00, ուղարկել իրենց հայտերըmedia@ffa.amէլեկտրոնային հասցեին:

V

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ