Հասարակական

Բողոքի ակցիայի 19-ամյա մասնակիցը կալանավորվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով. նախաքննությունն ավարտվել է

3 րոպեի ընթերցում

Բողոքի ակցիայի 19-ամյա մասնակիցը կալանավորվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով. նախաքննությունն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ իրականացված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. մայիսի 10-ին ժամը 10:50-ի սահմաններում մի խումբ քաղաքացիներ Երևան-Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհի 125-րդ կմ հատվածում երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծելով, տրանսպորտային միջոցները կայանել են ճանապարհի երթևեկելի մասում՝ այդ կերպ իրականացնելով անհնազանդության ակցիա:

Այդ ընթացքում ոստիկանության ծառայողները միջպետական նշանակության ավտոճանապարհին իրականացրել են հասարակական կարգի պահպանություն, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ապահովել միջպետական ճանապարհով տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը:

Ոստիկանության ծառայողները, ունենալով իրենց լիազորությունների իրականացմանը խոչընդոտող գործողությունները դադարեցնելու պահանջ ներկայացնելու իրավունք, նշված տեղանքում ճանապարհային երթևեկությունը կարգավորելու նպատակով պահանջել են երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող վայրերում կանգնած տրանսպորտային միջոցները հեռացնել, ինչին ի պատասխան՝ բողոքի ակցիային մասնակցող վարորդները հրաժարվել են այդ պահանջները կատարել, և երբ ոստիկանության ծառայողներից մեկը փորձել է «Վազ Պրիորա» մակնիշի տրանսպորտային միջոցի ձեռքի արգելակն իջեցնելու միջոցով այն դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և ազատել այն, բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը՝ Վայք քաղաքի 19-ամյա բնակիչը, հարվածներ է հասցրել ոստիկանության նշված ծառայողի մեջքի շրջանին և քաշքշել նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ 2 ամիս ժամանակով:

Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում