Հասարակական

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում մայիս ամսին ծնվել է 108 երեխա

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում մայիս ամսին ծնվել է 108 երեխա

ԳԱՎԱՌ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 108 երեխա, որից 64-ը՝ տղա, 44-ն՝ աղջիկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 108 երեխաներից 32-ը ծնվել են Մարտունու ծննդատանը, 20-ը՝ Գավառի, 35-ը՝ Սևանի, 20-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Մարտունու ծննդատունը զիջել է առավելագույն ծնունդներ ապահովող բուժհաստատության իր համբավն ու դիրքը՝ առջևում թողնելով Սևանի բժշկական կենտրոնին։

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում