Հասարակական

Գյումրիում համերգը չի չեղարկվել, այն կայացել է հաջողությամբ․ԿԳՄՍ փոխնախարարն՝ իրեն ուղղված մեղադրանքների մասին

9 րոպեի ընթերցում

Գյումրիում համերգը չի չեղարկվել, այն կայացել է հաջողությամբ․ԿԳՄՍ փոխնախարարն՝ իրեն ուղղված մեղադրանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիում Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգը ոչ միայն չի չեղարկվել, այլ կայացել է հաջողությամբ։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ անդրադառնալով հունիսի 1-ի համերգի հետ կապված միջադեպին, ինչը պայմանավորված է եղել ժամի փոփոխությամբ։

038A0458.jpg (644 KB)

Դանիելյանի ներկայացմամբ՝ եղանակային պայմաններն ու կիզիչ արևը ստիպել են, որ ժամի փոփոխություն արվի, քանի որ երեխաները փորձեր էին անում և դեռ պիտի նաև ելույթ ունենային։ Փոխնախարարը երգչախմբերի պատասխանատուներին առաջարկել է նախատեսված ժամանակից շուտ սկսել համերգը, ինչը միաձայն ընդունվել է կազմակերպիչ «Ազնավուր» հիմնադրամի և մյուս երեք խմբերի կողմից, իսկ Տավուշի «ՏաԼույս» երգչախմբի պրոդյուսերը կտրուկ մերժել է։

Այնուհետև՝ մամուլում և սոցցանցերում սկսվել են շրջանառվել լուրեր համերգի չեղարկման մասին և տարաբնույթ մեղադրանքներ՝ ԿԳՄՍ փոխնախարարի հասցեին։

Անդրադառնալով միջադեպի մանրամասներին՝ Դանիելյանը պատմեց, որ անձամբ համերգի համար նախատեսված վայրում է եղել առավոտյան ժամը 09։30-ից, որից հետո Երևանից ու Տավուշից սկսել են ժամանել նաև երգչախմբերի երեխաները։ Այնուհետև՝ սկսել են նախօրեին պատրաստված բեմում տեխնիկական փորձերը։

038A0433.jpg (603 KB)

«Արևի տակ, դժվար պայմաններում… Փորձերը նորմալ հունով առաջ էին գնում։ Տեխնիկական, եղանակային մի շարք պատճառներով, քանի որ 11։00-11։30-ից արդեն ահագին մարդ կար, հիմնադրամի և մնացած երեք խմբերի հետ համատեղ որոշեցինք համերգը մեկ ժամ շուտ սկսել, որովհետև հանդիսատեսն արդեն տեղում էր, իսկ մենք՝ պատրաստ։ Ովքեր կազմակերպում են բացօթյա համերգներ, շատ լավ գիտեն, որ մանավանդ Հայաստանում ժամի փոփոխության դեպքում խնդիր չի առաջանում, որովհետև հարմարվում ենք, դա նորմալ երևույթ է։ Համերգներ են լինում՝ 3 ժամ ուշ ենք սկսում, կան՝ շուտ։ Երեք խմբերին առաջարկեցի ժամը 14։00-ի փոխարեն ժամը 13։00-ին սկսել։ Նրանք համաձայնեցին։ Նույնն առաջարկեցի նաև Տավուշի խմբին։ Առաջին անգամ հեռախոսով, քանի որ բեմի կողքին չէին, հեռու էին, զանգահարեցի խմբավարին։ Նա ասաց, որ ինքը չի որոշում, այլ պրոդյուսերը։ Փոխանցեց նրան։ Բացատրեցի իրավիճակը՝ ասելով, քանի որ դուք եք համերգը սկսում, եկեք սկսենք։ Կատեգորիկ հրաժարվեց։ Ասաց՝ չենք ուզում այդ ժամը, մենք ժամը 14։00-ին պիտի երգենք»,-ներկայացրեց Դանիելյանը։

Նա կրկին շեշտեց` ժամը փոխելն առավել պայմանավորված էր եղանակային պայմաններով, որպեսզի երեխաները չարևահարվեին, իսկ ժամը 14։30-ի սահմաններում նաև ամպրոպ ու անձրև էր կանխատեսվում։

ԿԳՄՍ փոխնախարարը նշեց, որ համերգը ժամանակից շուտ սկսելու և մասնակցելու առաջարկ, արդեն անձամբ հանդիպելով «ՏաԼույս» երգչախմբի պրոդյուսերին, ներկայացրել է երկրորդ անգամ, սակայն կրկին մերժում ստացել՝ պատճառաբանությամբ, որ իրենք Երևանից ժամանող պատվիրակության են սպասում և միայն նախատեսված ժամին ելույթ կունենան։

038A0437.jpg (515 KB)

«Այդ դեպքում միացյալ որոշում ընդունվեց, որպեսզի առանց իրենց սկսենք համերգը։ Տավուշի երեխաները համերգի միայն սկզբում, մի մասնիկ պետք է երգեին, իսկ հիմնական համերգը՝ մյուսները՝ 3 խումբ։ Ու սկսեցինք։ Համերգը վերջացավ, երեխաներին շնորհակալություն հայտնեցինք ու գնացինք։ Վերջում տեխնիկական անձնակազմը, բնականաբար, իր գործն արեց։ Ինչպես կառուցել էին բեմը, այնպես էլ սկսեցին հավաքել, որպեսզի վերջացնեին իրենց գործն ու գնային»,-ասաց Դանիելյանը՝ ավելացնելով, որ սկսած այն պահից, երբ Տավուշի երգչախմբի պրոդյուսերը կտրուկ մերժել է առաջարկը, անձամբ իր, ծնողների, երեխաների, նախարարության, կառավարության նկատմամբ սկսվել է սադրիչ խոսքերի, վիրավորանքների արշավ, ինչն, ըստ փոխնախարարի, նպատակ էր հետապնդում իրեն հունից հանելու և համերգը չեղարկելու ու տապալելու։

Երեխաների ներգրավումը քաղաքական գործընթացներում Դանիելյանն անթույլատրելի է համարում` նշելով, որ ցավում է, որ Տավուշի երգչախմբի երեխաները իրենց ղեկավարի և պրոդյուսերի որոշման պատճառով ելույթ չունեցան։

«Կարծում եմ` իրենք պետք է Տավուշի երեխաներից ներողություն խնդրեն, որ թույլ չտվեցին երեխաներին երգել, այն դեպքում, երբ երեխաները պատրաստվել էին, և այդ օրը նրանց իրավունքների պաշտպանության օրն էր։ Ես հասկացա, որ իրենք ունեին քաղաքական սպասելիքներ, իսկ մենք ընդհանրապես քաղաքականության մեջ չենք, մենք մշակութային իրադարձություն ենք կազմակերպում։ Իրենց գործողություններից ես հասկացա, որ ամբողջությամբ քաղաքական դաշտ է տարվում համերգը։ Ես տեսանյութեր ունեմ, թե մասնակից երեխաներին ինչպես էին խոչընդոտում բեմ բարձրանալ։ Ֆիզիկապես ինձ այդ անձնավորությունը նույնիսկ հրմշտել է մարդկանց ներկայությամբ, սադրանքի խոսքերով։ Դա տևել է ամբողջ համերգի ընթացքում, այն պահից, երբ որոշեցին հրաժարվել»,-ընդգծեց Դանիելյանը, ում բնորոշմամբ՝ ամենացավալի փաստը Տավուշի երգչախմբի երեխաների ելույթ չունենալն էր՝ իրենց ղեկավարի որոշմամբ։

038A0465.jpg (475 KB)

Փոխնախարարի համոզմամբ՝ այդ քայլը համերգը չեղարկելու նպատակ էր հետապնդում։

«Ես կարող եմ տեսանյութերով ներկայացնել, որ, միանշանակ, համերգի տապալումն ակնկալվում էր կամ ակնկալվում էր իրենց ուզած միջոցառումը կազմակերպել։ Այսինքն, ինչպես հասկացա, չէին ուզում մեր կազմակերպած այդ ոչ քաղաքական միջոցառումը տեղի ունենար, այլ՝ ուրիշ միջոցառում իրենց ցանկացած ժամին և իրենց պայմաններով։ Հաջորդ օրերին էլ մինչ այս պահը, այն, թե ինչ են գրում, ասում` իմ անձի հետ կապված, միանշանակ ապացուցում է դա»,-ասաց նա՝ պնդելով, որ իր նկատմամբ սադրանքները դրսևորվել են նաև առանձնանալու և հարցեր պարզելու պահանջներով, հեռախոսազանգով վիրավորանքներ հասցնելով, ինչպես նաև մասնագիտական կարողությունները ստվերելու հայտարարություններով։

Դանիելյանի համոզմամբ՝ իր նկատմամբ տարբեր միջոցներով ու ձևերով ու մակարդակներով, ընդհուպ՝ ԱԺ պատգամավորի կողմից, սկսված արշավը հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և ստալինյան ժամանակաշրջանում տիրող մթնոլորտը, երբ օրինակ Միսաք Մանուշյանի և նրա ընկերների լուսանկարները փակցվում էին պատերին և նրան հայտարարում որպես թիրախ, նույն նպատակով ամբողջ Եվրոպայում հրեաները պարտավոր էին կրծքին դեղին աստղ կրել։

«Ես խնդրում եմ մեր հասարակությանը․ մի գնացեք այդ կործանարար ճանապարհով։ Տեսաք, թե դրա վերջն ինչ էր Երկրորդ համաշխարհային պատերազմում, մենք տեսանք, թե ստալինյան դարաշրջանում ինչ էր՝ թիրախավորելն ինչ-որ մեկին»,-հորդորեց Դանիելյանը։

Նրա գնահատմամբ՝ համերգը հաջողությամբ կայացել է և ներկա էր այնքան մարդ, որքան ժամը 14։00-ին, իսկ պնդումները, թե այդ ժամին սպասելու դեպքում ավելի մեծ թվով հանդիսատես ներկա կլիներ, Դանիելյանը սուտ որակեց։

Ավելի վաղ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում տեղի է ունեցել բացօթյա տոնական համերգ։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել «Swag Kids» մանկապատանեկան խումբը, եվրատեսիլյան պատվիրակներ Նարե Ղազարյանը և «Yan Girls» խումբը, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի երգչախումբը։

Համերգն իրականացրել է «Ազնավուր» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և համագործակցությամբ:

Միջոցառմանն աջակցել էր Գյումրու համայնքապետարանը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում