Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարը «Բաղրամյան» զորավարժարանում հետևել է ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի զորավարժությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարը «Բաղրամյան» զորավարժարանում հետևել է ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի զորավարժությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը հունիսի 3-ին ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում հետևել են ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորավարժությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, զորավարժությանը ներգրավված հատուկ նշանակության ուժերը, հրետանային, ռեակտիվ-հրետանային, ականանետային, հակատանկային, բանակային ավիացիայի, հակաօդային պաշտպանության, ԱԹՍ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներն իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, խաղարկվել են հատուկ գործողությունների, պաշտպանողական, հակահարձակողական և հակադիվերսիոն պայքարի սցենարներ։

Զորավարժությանն ակտիվ մասնակցել են հայրենական մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ՝ ներկայացնելով ժամանակակից միջոցներ, որոնք անցել են փորձարկումներ և համալրել ԶՈՒ զինանոցը:

Զորավարժության ավարտին պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ մասնագիտական բարձր որակների, հրաձգությունն ու առաջադրված խնդիրները, զորքերի ներդաշնակումը գերազանց կատարելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում