Կառավարությունը նախատեսում է ժամանակավոր կամուրջներ կառուցել աղետի գոտում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից ամենաշատը տուժած Քարկոփ բնակավայրում վերականգնողական լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալավերդու համայնքապետարանում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Քարկոփում արդեն 4-րդ օրն է՝ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում փրկարարների, կամավորների և համայնքային գործընկերների կողմից»,- ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ հանրապետության տարբեր համայնքապետարանների ներկայացուցիչներ իրենց շինարարական տեխնիկաներով պարբերաբար գալիս են Ալավերդի, մասնակցում վերականգնողական աշխատանքներին։

Տուժած համայնքների մեծ մասում վերականգնվել է գազամատակարարումը, ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը։

«Ունենք երկու հետիոտնային կամուրջ, որոնցից հատկապես Ախթալայի հետիոտնային կամուրջը շատ օգտակար է»,- նշեց նախարարը։

Նա շեշտեց, որ տարբեր գործընկերների հետ են աշխատում, որպեսզի փորձեն կառուցել ժամանակավոր կամուրջներ, որոնք գոնե թեթև մարդատար մեքենաների համար անցանելի կլինեն։ «Այս ուղղությամբ մոտ օրերս ակնկալում ենք լուծումներ։ Եթե այլ գործընկեր երկրներում նման հավաքովի ժամանակավոր կամուրջներ գտնենք, մեր գործը զգալիորեն կհեշտանա։ Եթե գործընկեր երկրներում չգտնենք, որոշ մտքեր կան, թե ինչպես տեղի ուժերով կարող ենք ունենալ ժամանակավոր կամուրջներ»,- մանրամասնեց Սանոսյանը։

Անդրադառնալով հեղեղումների հետևանքով փլուզված կամուրջները վերականգնելու խնդրին՝ Սանոսյանն ասաց, որ այս պահին գնում է գույքագրման պրոցես, որոշակի նախնական մտքեր ու չափումներ կան, թե ինչպես պետք է դրանք կառուցվեն, նույն տեղերում պետք է կառուցվեն, թե այլ տեղերում ու այլ բարձրություններով։

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է ակտիվորեն գնահատել շենք-շինությունների կրած վնասները։

Առողջապահության նախարարության, տեսչական մարմինների, էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներն աջակցում են թե՛ գույքագրման աշխատանքներին, թե՛ քայլեր են ձեռնարկում անկած կենդանիների մարմինները համապատասխան կանոններով և նորմերով հեռացնելու ուղղությամբ։

Հայերեն Español ქართული

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս