Հասարակական

Ժողովրդական երաժշտությունն ու ազգային պարը՝ որպես զբոսաշրջային պրոդուկտ. ստորագրվեց համագործակցության պայմանագիր

4 րոպեի ընթերցում

Ժողովրդական երաժշտությունն ու ազգային պարը՝ որպես զբոսաշրջային պրոդուկտ. ստորագրվեց համագործակցության պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական ժողովրդական երաժշտությունն ու ազգային պարը որպես զբոսաշրջային պրոդուկտ ներկայացնելու ուղղությամբ առաջիկայում ակտիվ աշխատանքներ կիրականացվեն։ Գործընթացի մեկնարկը տրվեց համագործակցության պայմանագրով, որը ստորագրեցին Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ու Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը։

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Տուրիզմի հայկական ֆեդերացիան արդեն տարբեր միջոցառումների շրջանակում առիթ ունեցել է համագործակցելու Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հետ։ Հետևաբար` համագործակցությունը նոր չէ, պարզապես պայմանագրի ստորագրմամբ այն ավելի բարձր հիմքի վրա է դրվում, ինչպես նաև նախանշում, որ առաջիկայում շատ ակտիվ ծրագրեր են իրականացնելու ժողովրդական երաժշտությունն ու ազգային պարը՝ որպես զբոսաշրջային պրոդուկտ ներկայացնելու ուղղությամբ։

«Տուրիզմը միայն տնտեսական բաղադրիչ չունի, այն շատ կարևոր սոցիալական, մշակութային, նույնիսկ քաղաքական նշանակություն ունի։ Զբոսաշրջության ոլորտն ունի մեծ հնարավորություններ հայ ժողովրդի ամբողջ մշակութային բազմազանությունը պատշաճ ներկայացնելու համար։ Մենք կարող ենք նաև նպաստել միջմշակութային երկխոսությանը։ Ինչպես գիտեք, մենք համատեղ զբոսաշրջային փառատոններ ենք անցկացնում Իրանի, Վրաստանի հետ և լավ առիթ է ներկայացնելու մեր ազգային պարն ու երաժշտությունը, ինչը և արել ենք»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Մեխակ Ապրեսյանը։

2022 թվականին կառավարության որոշմամբ վաստակավոր կոլեկտիվներն ու անսամբլները միավորվեցին, արդյունքում ստեղծվեց Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը։ Նպատակը հայկական ժողովրդական և ազգագրական մշակույթը ավելի հանրայնացնելն ու միջազգայնացնելն է։ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը նշեց, որ այդ ուղղությամբ դժվար պայմաններում աշխատում են։ Առայժմ տարածքային խնդիր ունեն, սակայն ԿԳՄՍ նախարարության հետ աշխատում են և ակնկալվում է, որ այն շուտով կլուծվի։

«Շատ կարևորում եմ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ պայմանագրի ստորագրումը։ Ինչպես նշվեց, մենք արդեն համագործակցության փորձ ունենք միմյանց հետ։ Հիմա արդեն համատեղ հանդես կգանք նոր գաղափարներով ու ծրագրերով։ Ակնկալվում է, որ մեր պարային համույթների համերգները կներառվեն տուրիստական փաթեթներում՝ զբոսաշրջիկներին ներկայացնելով հայկական մշակույթը»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն էլ նկատեց, որ արտերկրում տուրփաթեթներ վաճառող Հայաստանի տուրիստական ընկերությունների համար շատ կարևոր է սպասվող միջոցառումների ժամանակացույցի կանխատեսելիությունը։ Տուրիստական ընկերություններն արդեն վաճառում են 2025 թվականի համար նախատեսված տուրերը և չափազանց կարևոր է, որ իրենք այսօր հստակ իմանան հաջորդ տարվա համերգների, փառատոնների մասին։ Այս բացը լրացնելու համար աշխատանք ևս տարվում է։

Մեխակ Ապրեսյանն ընդգծեց, որ հայկական ժողովրդական երաժշտությունն ու ազգային պարը որպես զբոսաշրջային պրոդուկտ դարձնելը կհարստացնի տուրիզմի ոլորտի առաջարկները։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում