Հասարակական

25-ամյա կոմպոզիտորի դին հայտնաբերվել է Սևանի ափից մոտ 70 մ հեռավորության և 4 մ խորության վրա. ՓԾ-ն մանրամասներ է հայտնում

1 րոպեի ընթերցում

25-ամյա կոմպոզիտորի դին հայտնաբերվել է Սևանի ափից մոտ 70 մ հեռավորության և 4 մ խորության վրա. ՓԾ-ն մանրամասներ է հայտնում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի դին հայտնաբերվել է հունիսի 3-ին ժամը 11։32-ին Սևանի ափից մոտ 70 մ հեռավորության և 4 մ խորության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Փրկարար ծառայությունը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ Անահիտ Մնացականյանը, նախնական տվյալով, հայտնաբերվել է ջրահեղձ եղած վիճակում, քննության ընթացքում կնշանակվեն փորձաքննություններ մահվան պատճառները հասկանալու համար։

p6.jpg (393 KB)

p5.jpg (723 KB)

p7.jpg (211 KB)

p1.jpg (91 KB)

p2.jpg (123 KB)

Հունիսի 1-ին ժամը 12:23-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին գտնվող հյուրանոցի հյուրերից մեկը տևական ժամանակ է բացակայում է, սակայն իրերը տեղում են (ենթադրվում է, որ լճում խեղդվել է)։

Որոնողական աշխատանքներն իրականացվել են լճում, հարակից անտառում և հանդամասերում․ կիրառվել են ջրային և օդային հետախուզության միջոցներ՝ ստորջրյա «Гном» սարքավորում և անօդաչու թռչող սարք։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում