Հասարակական

Շինհրապարակներում պետք է ապահովվի օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեղադրումն՝ առցանց հարթակի հասանելիությամբ. տնտեսվարողներն իրազեկվել են

1 րոպեի ընթերցում

Շինհրապարակներում պետք է ապահովվի օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեղադրումն՝ առցանց հարթակի հասանելիությամբ. տնտեսվարողներն իրազեկվել են

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շինհրապարակներում պետք է ապահովվի օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեղադրումը՝ առցանց հարթակի հասանելիությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:

«Երևանի քաղաքապետի որոշմամբ սահմանվել են Երևան քաղաքում 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար շինարարության ողջ ընթացքում կառուցապատողի կողմից շինարարական հրապարակի տարածքում տեղադրվող օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեխնիկական չափորոշիչները և առցանց հարթակի հասանելիության պայմանները։

Համաձայն Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի հ.405-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի 5.2-րդ ենթակետի՝ 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար շինարարության ողջ ընթացքում կառուցապատողը շինարարական հրապարակի տարածքում պետք է ապահովի օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեղադրումը՝ առցանց հարթակի հասանելիությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Այն տնտեսվարողներն, ովքեր հետաքրքրված են համագործակցությամբ, կարող են դիմել «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»՝ 011-514-707) հեռախոսահամարով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում