Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ՝ ի աջակցություն Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց

1 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ՝ ի աջակցություն Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ՝ ի աջակցություն Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց:

«Հայաստանում և արտերկրում ապրող բազմաթիվ հայրենակիցներ և կազմակերպություններ ցանկություն են հայտնել աջակցել Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց:

Նվիրատվություններն ընդունելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Դրամային բանկային փոխանցումները կարող եք ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության 900005003315 գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-payments համակարգով այս հղումով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում