Հասարակական

Սևանա լճում հայտնաբերվել է 25-ամյա Անահիտ Մնացականյանի դին

1 րոպեի ընթերցում

Սևանա լճում հայտնաբերվել է 25-ամյա Անահիտ Մնացականյանի դին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևանա լճում հայտնաբերվել է հունիսի 1-ից որպես անհետ կորած որոնվող կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի դին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նա նշեց, որ ավելի վաղ քրեական վարույթ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով՝ պայմանավորված տվյալ անձի անհետ կորելու հետ։

«Այս ընթացքում փրկարարաորոնողական աշխատանքներ էին իրականացվել, և այսօր անձի դին հայտնաբերվել է Սևանա լճում, նախնական տվյալով ջրահեղձ եղած վիճակում»,-ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ քննության ընթացքում կնշանակվեն փորձաքննություններ մահվան պատճառները հասկանալու համար։

25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը մայիսի 31-ի երեկոյան այցելել էր Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի և այդ գիշերվանից որոնվում էր որպես անհետ կորած։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում