Դատարանը Լևոն Երանոսյանի նկատմամբ համաներում կիրառեց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտԼևոն Երանոսյանի գործով վճիռը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը վճռեց Լևոն Երանոսյանի մեղադրանքները վերաորակել և նրան մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և այդ մասով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետը անցած լինելու հիմքով։ Դատարանը որոշեց նաև նրան մեղավոր ճանաչել 375-րդ հոդվածի 2-մասով հանցագործություն կատարելու մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակվել ազատազրկում՝ 4 տարի ժամկետով։

Էրեբունի-Երևան 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներման կիրառմամբ պայմանավորված՝ Լևոն Երանոսյանն ազատվեց նշանակված 4 տարվա պատժից։ Որոշում կայացվեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը հանել դատավճռի օրինական ուժ մտնելուց հետո։ Դատարանը նաև վճռեց կալանքից հանել Երանոսյանին պատկանող անշարժ և շարժական գույքը։

Լևոն Երանոսյանը մեղադրվում էր պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Ըստ մեղադրանքի` 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին ՝Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս:

Հայերեն

ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններում նոր միջնորդ չկա. Էսմայիլ Բաղայի

Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը

«էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 8 հազար մարդ մնում է տարհանման կենտրոններում

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

Վաշինգտոնի նահանգում անտառային հրդեհներն առնվազն 600 շինություն են ոչնչացրել. AP

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը

Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն այն կարգավիճակն է, որն առավել ուղիղ առնչվում է վարչապետի աշխատանքային առաջնահերթությունների հետ. Փաշինյանը ներկայացրել է Մակունցին