Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

3 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հունիսի 2-ին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեԼ Է Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն է եղել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

Սուրբ Պատարագին ներկա են եղել Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանյան թեմերի առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։

«Հայր Սուրբը, անդրադառնալով տոնի խորհրդին, խոսեց Սուրբ Էջմիածնի նշանակության և մեր ազգի կյանքում ունեցած դերակատարության մասին։ «Սուրբ Էջմիածինը խտացումն ու պահապանն է ազգային-քրիստոնեական մեր ինքնության, որ հաստատվեց Միածնի իջմամբ, հայացավ Սուրբ Թարգմանիչ վարդապետների սխրանքով, դարերի ընթացքում բյուրեղացավ հայերիս հոգում և սրտում՝ դառնալով անմահության գրավականը, մարդ-Աստված հանդիպման վայրը, ուր ժամանակն անժամանակ է, իսկ սրտաբուխ աղոթքը՝ լսելի։ Հավատարիմ լինել Սուրբ Էջմիածնի խորհրդին նշանակում է անմնացորդ սիրել մեր Հայրենիքը, աստվածահաստատ Հայոց Եկեղեցին և հավատալ անմահությանը՝ դառնալով լույսի, հույսի և սիրո քարոզիչներն այս կյանքում»,- նշեց Հայր Զաքարիան։

Պատարագիչ հոգևորականը տոնի առիթով նաև շնորհավորեց Վեհափառ Հայրապետին, Մայր Աթոռի միաբանությանը և բոլոր հավատացյալներին՝ մաղթելով, որ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ կարողանանք շուտափույթ հաղթահարել բոլոր փորձություններն ու մարտահրավերները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Պատարագի սրբազան արարողության ավարտին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվել է Հայրապետական մաղթանք:

Նշվում է, որ ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականներն աղոթք են բարձրացրել առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավերժ պայծառության, շենացման, անսասանության և հայոց կյանքում իր սրբազան առաքելության հարատևության համար:

Հայերեն

Օգոստոսի 4-ից կմեկնարկի ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցի վերաբերյալ

Իմ ամբողջ ներուժը կներդնեմ ինձ վստահված առաքելությունը բարեխղճորեն ու արժանապատվորեն իրականացնելու համար. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Առավել կառուցողական եմ լինելու. Ռուբեն Ռուբինյանի ամփոփիչ ելույթը

Մարոկկոյից Իսպանիա անցնել փորձող ավելի քան 1500 միգրանտ բուժօգնություն է ստացել իսպանական Սեուտայում

Պակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համար

ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններում նոր միջնորդ չկա. Էսմայիլ Բաղայի

Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը

«էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է