Հասարակական

Աշտարակ-Թալին ավտոճանապարհին ՃՏՊ–ի հետևանքով վարորդը մահացել է

1 րոպեի ընթերցում

Աշտարակ-Թալին ավտոճանապարհին ՃՏՊ–ի հետևանքով վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 1-ին, ժամը 06:18-ին ահազանգ է ստացել, որ Արուճ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որդեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Տ., ծնված 1981 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մետր), գլխիվայր շրջվել և հայտնվել Հյուսիս-հարավ ավտոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, դուրս բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում