ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռու մարզի աղետի գոտում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 31-ին աշխատակազմի ներկայացուցիչների հետ փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռու մարզի աղետի գոտում: Պաշտպանն այցելել է հեղեղումներից տուժած բնակավայրեր, առանձնազրույցներ ունեցել ավելի քան 50 բնակիչների հետ, այդ թվում` տարհանված ընտանիքների: Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմից, քաղաքացիները, ի թիվս սոցիալական բնույթի մի շարք հարցերի, բարձրաձայնել են խնդիրներ` կապված սեփականության իրավունքի, փաստաթղթերի կորուստի, պատճառված վնասի փոխհատուցման, կրթության իրավունքի հետ: Բնակիչները` որպես հրատապ լուծում պահանջող հարց, առանձնացրել են փոխհատուցման հետ կապված հարցը, ինչը, Պաշտպանի գնահատմամբ, ունի առաջնահերթ հասցեավորման անհրաժեշտություն` անձանց բազմաթիվ հիմնարար իրավունքների պատշաճ իրացումը երաշխավորելու դիտանկյունից։

Անձինք բարձրացրել են նաև սոցիալ֊հոգեբանական վիճակին առնչվող հարցեր։ Այդ առումով Պաշտպանը կարևորում է բնակիչներին հոգեբանական պատշաճ աջակցության տրամադրման նշանակությունը։

Պաշտպանն ընդգծում է, որ առաջնահերթ նշանակություն ունեն նաև երեխաների կրթության իրավունքին առնչվող խնդիրները, այդ թվում` քննությունների կազմակերպման հարցերը դիտարկելիս երեխաների հոգեբանական և ստեղծված իրավիճակի այլ հետևանքները հաշվի առնելը։

Անահիտ Մանասյանը բնակիչներին հայտնել է, որ բարձրաձայնված մի շարք խնդիրներ արդեն իսկ հասցեավորվել են պետական իրավասու մարմիններին` դրանց լուծումներ տալու նպատակով:

Փաստահավաք աշխատանքի արդյունքում վերհանված մյուս խնդիրները կամփոփվեն և կուղարկվեն համապատասխան մարմիններին:

Պաշտպանը վստահեցրել է` իր իրավասության շրջանակում աջակցելու է բոլոր խնդիրների լուծմանը և մարդկանց իրավունքների պատշաճ իրացմանը:

Նույն օրն Անահիտ Մանասյանը հեղեղումների հետևանքով վնասված թաղամասեր է այցելել նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ-ում հավատարմագրված ավելի քան 40 դիվանագիտական ներկայացուցիչների հետ: Անահիտ Մանասյանն այցելել է նաև Սանահին կայարան թաղամաս և զրուցել բնակիչների հետ: Այցի ընթացքում ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը ներկայացրել է այն վնասները, որոնք կրել է բնակավայրը հեղեղումների հետևանքով:

Լոռի այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանն Ալավերդի քաղաքի Միասնական տեղեկատվական կենտրոնում հանդես է եկել ասուլիսով:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, այդ թվում` Լոռու և Տավուշի մարզային ստորաբաժանումները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով:

Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100:

Հայերեն

Օգոստոսի 4-ից կմեկնարկի ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցի վերաբերյալ

Իմ ամբողջ ներուժը կներդնեմ ինձ վստահված առաքելությունը բարեխղճորեն ու արժանապատվորեն իրականացնելու համար. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Առավել կառուցողական եմ լինելու. Ռուբեն Ռուբինյանի ամփոփիչ ելույթը

Մարոկկոյից Իսպանիա անցնել փորձող ավելի քան 1500 միգրանտ բուժօգնություն է ստացել իսպանական Սեուտայում

Պակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համար

ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններում նոր միջնորդ չկա. Էսմայիլ Բաղայի

Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը

«էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է