Հասարակական

Այս պահին մեծ ծավալով աշխատանքներ են ընթանում Այրում կայարանի մոտի կամուրջը վերափոխելու համար․ Սանոսյան

1 րոպեի ընթերցում

Այս պահին մեծ ծավալով աշխատանքներ են ընթանում Այրում կայարանի մոտի կամուրջը վերափոխելու համար․ Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Լոռու մարզպետի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այցելել է Այրում կայարան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գնել Սանոսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Այրում կայարանի մոտ կա երկաթգծի կամուրջ, որին ոչինչ չի պատահել և նախկինում ծառայել է պահածոների գործարանին մատակարարում իրականացնելու համար։

Քննարկումների արդյունքում պարզեցինք, որ այն երկաթուղու համար այլևս գործածելի չէ։ Որոշվեց վերափոխել և հարմարեցնել տրանսպորտային միջոցների համար։

Այս պահին մեծ ծավալով աշխատանքներ են ընթանում կամուրջը վերափոխելու համար, հեռացվում են երկաթգծի ռելսերը, հավելյալ ամրացման աշխատանքներ են կատարվում, որից հետո ասֆալտապատվելու է և հնարավոր կլինի սեղմ ժամկետներում ծանր բեռները Այրում կայարանից հետո բեռնատարներով տեղափոխել այդ կամրջով»,- գրել է Սանոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում